Հրաշք տեղի չունեցավ. «Բորուսիան» եզրափակիչում է
Սպորտ
Այսօր հայտնի դարձավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչի առաջին մասնակիցը:
Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ հյուրընկալեց Դորտմունդի «Բորուսիային»: «Արքայական ակումբին» հաշիվը բացել հաջողվեց միայն խաղի հիմնական ժամանակի ավարտից 7 րոպե առաջ։ Մադրիդյան ակումբին հուսադրող գոլի հեղինակը դարձավ Քարիմ Բենզեման: Դորտմունդյան ակումբի դարպասը գրավելուց հետո Մոուրինյուի սաները ակտիվ գրոհների տարափ տեղացին մրցակցի դարպասին, ինչն ավարտվեց 88-րդ րոպեին Սերխիո Ռամոսի գոլով:
Սակայն մրցաշարի 9-ակի չեմպիոնին հրաքշ գործել չհաջողվեց:
Ընդհանուր 4:3 հաշվով հաղթեց «Բորուսիան», որն էլ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում է:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան