ԱՄՆ-ն շարունակում է հետևել վիզա ստացած անձանց․ խախտումների դեպքում վիզաները չեղարկվում են Ալեն Սիմոնյանն ընդունել է Կիպրոսի դեսպանին․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումները Բռնությունը յուրաքանչյուր հաստատության համար առանձին օրենքո՞վ պետք է կարգավորել. Ղազարյան Ղահրամանյան․ Պետք է չշտապել օրենսդրական փոփոխությունների հարցում Սլավիկ Գալստյանն ու Կարեն Ասլանյանը հաղթանակով մեկնարկեցին ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Այո', Աննա Հակոբյանի արշավի շրջանակում է մշակվել ընտանեկան բռնության մասին նոր օրենքը. ՆԳ նախարար Հոկտեմբերի 27-ից Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցով Շիրակի քրեական ոստիկանները մոտ 1 կգ մարիխուանա են հայտնաբերել Մբապեի դուբլը հաղթանակ պարգևեց «Ռեալին»․ մադրիդցիները 2։1 հաշվով հաղթեցին «Բարսելոնային» Էլ Կլասիկոյում COP17-ի կանաչ գոտում քննարկվել է պահպանվող տարածքներում կապի ապահովման հարցը Կասեցվել է Հնաբերդում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը Սաուդյան Արաբիայի, Պակիստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները կայցելեն Իրան 

«Ազգ». Կուսակցությունները կա՛մ պետք է փոխվեն, կա՛մ անհետանան

Հայկական Մամուլ

Մի բանում համաձայն ենք մեր սոցիոլոգների հետ' ավագանու ընտրություններում խախտվելու է ստերեոտիպը եւ ոչ թե նվազ մասնակցություն է գրանցվելու, ինչպես սովորաբար է եղել, այլ, հակառակը, երեւանցիների աննախադեպ մասնակցություն կարող է գրանցվել: Պատճառները մի քանիսն են: Նախ' բնավ երկրորդական տեղում չի լինելու օրվա շահը, ընդ որում' բաժանվող փողի չափն այս անգամ, ըստ լուրերի, բավական բարձր է: Արդեն իսկ բոլորը գիտեն տարբեր վճարունակ կուսակցությունների պատրաստած «սեփական» ընտրողով ցուցակների մասին, խոստացվում է կամ արդեն իսկ տրվում է փող, սուպերմարկետների ժամկետանց ապրանքներից, անգամ ձու, անվճար բուժօգնություն, անվճար տրանսպորտ եւ այլն, համենայն դեպս' օդում առկա են այդպիսի խոսակցություններ, ու քվեն փոխանակվում է ինչով ասես' բնամթերքով, ծաղիկներով, շապիկ-գլխարկով, ծառայությամբ կամ պարզապես հովանավորությամբ: Այս առումով մարդկային երեւակայությունը սահման չի ճանաչում' մեկ քվե անգամ ավելի տանելու համար:

Մյուս պատճառն այն է, որ հայ ընտրողների մի զգալի մաս' իշխանությունից դժգոհները, նախագահական ընտրություններին ձեռնունայն մնալով, կարող են որոշել դաս տալ պարզապես իշխանություններին ու գնալ ընտրել ում ասես, բացի իշխող ուժից, ի դեպ' մինչեւ ընտրությունն ու դրանից հետո էլ գաղտնի պահելով, թե ո՞ւմ են ընտրել: Չէ, մենք առանձնապես չենք հավատում, որ ընդդիմադիր ինչ-որ ուժ մեծ տոկոս է հավաքելու: Ավելի շուտՙ ընտրությանը մասնակցող ոչ իշխանական ուժերին տված ձայներով փոշիանալու են ընտրողների ձայները, միգուցե նրանցից մեկ-երկու ուժ ընդհանրապես ավագանի չանցնի, ու ոչ իշխանական ուժերի ընդհանուր տոկոսը բարձր չլինի, սակայն այս դեպքում, երբ ընտրողների ձայները փոշիացած լինեն, տուժելու է նաեւ իշխող Հանրապետականը, որի տոկոսները նույնպես իր սպասածից քիչ կարող են լինել: Սա կլինի ընտրողի վրեժը բոլորից, եւ ընտրությունների հին տեսակի վերջին ակորդը, քանի որ ոչ ոք, կարծում ենք, չի կասկածում, որ հինգ տարի հետո բոլորովին ուրիշ Հայաստան ենք ունենալու մտայնության առումով. ավագ սերնդի ընտրողների մի մասը, կներեք, բայց բնականոն ճանապարհով հեռանալու է ասպարեզից, ավելանալու է լրիվ նոր, պրագմատիկ եւ փոփոխությունն արյան մեջ կրող նոր ընտրողը: Իսկ այսօր առկա կուսակցությունները, իրենց գոյությունը պահպանելու համար, իրենք եւս կարդինալ փոփոխությունների պետք է ենթարկվեն կամ էլ անհետանան, քանի որ արդեն այժմ նրանց մեծ մասը հնացել է ու չի հասնում ընտրողի պահանջի հետեւից: Ինքներդ դատեք' եթե կուսակցությունները նրա համար են, որ մեր կյանքը փոխելու գեներատոր դառնան, ապա Հայաստանի կուսակցությունները նրա համար են, որ իրենք իրենց պահպանեն' ոչինչ չփոխելով կամ փոխել չկարողանալով Հայաստանում (ընդդիմություն), ու անգամ առկա իրավիճակից գոհ լինելով, ինչպես որ ՀՀԿ-ն է հիմնականում' փորձելով պահպանել ստատուս քվոն:

Անդրադառնալով քաղաքական ուժերի քարոզարշավին' նշենք, որ այս անգամվա նման կոշտ քարոզարշավի' ՏԻՄ ընտրությունների առումով, դեռ ականատես չենք եղել, եւ դա հասկանալի է. մասնակից քաղաքական ուժերի' իրենց առաջ դրած նպատակների անհասանելիության առումով ոչինչ չի մնում, քան միմյանց սեւացնելը, քանի որ կոնկրետ քաղաքային կյանքի բարելավում առաջարկելն ավելի դժվար է' մեխանիզմներին չտիրապետելու պատճառով:

Հիմա նպատակները. ԲՀԿ-ն մեկ նպատակ ունի' նախագահական ընտրություններին չմասնակցելուց հետո փաստել, որ ինքը բարձր վարկանիշ ունեցող ուժ է, իսկ ավելի ստույգ' վարկանիշը չի կորցրել, ինչը, հավատացեք, դժվար է, քանի որ ԲՀԿ-ում ամենաբարձր վարկանիշ ունեցող գործիչը' Գագիկ Ծառուկյանը, ավագանու ցուցակում չկա, ու նրա համակիրը չի հասկանում, թե ինչու պետք է ձայնը տա Վարդան Օսկանյանին կամ Գուրգեն Արսենյանին:

ՀՅԴ-ից Վահան Հովհաննիսյանը որ ասում է' դեռ մեզ չեք փորձել (քաղաքը ղեկավարելու առումով), գուցե դրա մեջ ճշմարտություն կա, բայց հարյուրտոկոսանոց չէ, քանի որ մի՞թե նախագահական կամ խորհրդարանական ընտրությունները փորձ չեն ընտրողի համար' ՀՅԴ-ի հանդեպ դիրքորոշում ունենալու առումով. առաջինին ՀՅԴ-ն ոչ մասնակցեց, ոչ էլ թեկնածու առաջադրեց, դուրս մնալով գործընթացներից, երկրորդի մասին ոչինչ չենք կարող ասել, քանի որ ընդհանրապես Հայաստանում խորհրդարանական ընտրությունների անցկացման կարգը հնարավորություն չի տալիս ընտրողին ու փորձագետին իրական պատկերացում կազմել ոչ իշխող ուժերի իրական վարկանիշի մասին: ՀՅԴ-ի հույսը, այնպես որ, ինչպես եւ բոլոր ընտրություններին, մնում է իր կայուն ընտրազանգվածը:

ՕԵԿ-ը խնդիր է դրել խմբակցություն ունենալ գոնե, այսինքն' անցնել 6 տոկոսի շեմը, ու, պատկերացրեք, դա կախված է լինելու էլի ոչ իշխանական ուժերից: Եթե նրանց ընդհանուր տոկոսը բարձր լինի, որքան էլ անձամբ ՕԵԿ ցուցակը ղեկավարող Արմեն Երիցյանը ակտիվ քարոզարշավ է տանում, ՀՀԿ-ն արդեն ՕԵԿ-ի մասին մտածելու «մաջալ» չի ունենա, քանի որ իր տոկոսները բարձրացնելու խնդիր պետք է լուծի: ՀԱԿ-ը նույնպես խնդիր ունի խմբակցություն ունենալու, քանի որ նախորդ ավագանիում խմբակցություն ունենալն ու աշխատանքին չմասնակցելն ու ավագանու որոշումներին չդիմադրելը նրա օգտին չեն աշխատել: Ու անգամ Վահագն Խաչատրյանի' ոչ կոնֆլիկտային կերպարն ու, չնայած դրան, նրա ագրեսիվ քարոզարշավը կարող են մեծ օգուտ չտալ' նվազագույն շեմ հաղթահարելն անգամ կասկածի տակ դնելով: Ու անգամ ՀԱԿ-ի նորարարությունը' դիմել գլխավոր դատախազությանը' ՀՀԿ-ական քաղաքապետ Տարոն Մարգարյանի ունեցվածքի օրինականությունը ստուգելու պահանջով, կարող է արդյունք չտալ: Դե իսկ բոլորի քննադատության թիրախ դարած բարեւականների առումով նվազագույն շեմ հաղթահարելու խնդիր չի ծագի' նախագահական ընտրությունների բոնուսը դեռ աշխատելու է «Բարեւ, Երեւանի» համար, բայց հավանաբար երկրորդ ուժ լինելու իր նախագահական ռեկորդը նա կզիջի, որքան էլ խնդիր ունի հենց այդ պահպանել, քանի որ հետընտրական գործընթացները նվազեցրել են բոնուսը:

Իսկ ահա ՀՀԿ-ն եւս բարդ խնդիր է լուծելու' պահպանել գոնե նախագահական ընտրությունների տոկոսը, ինչը, այս ընտրութունների ավելի մրցակցային լինելու պատճառով, նրա համար դժվարանալու է:

Հ.Գ. Վերջերս մի նախընտրական անեկդոտ է շրջանառվում. երբ Կենտրոնի ինչ- որ տարածքում հերթական փողոցի բավական նոր ասֆալտն է հանվում ու լրիվ թարմ ասֆալտ գցվում, մարդիկ հարցնում են, թե ախր լրիվ նոր ասֆալտ էր, ինչո՞ւ եք փոխում, ասֆալտ անողները պատասխանոում են. «Չէր փայլում, պետք է ընտրությունների օրը փայլուն ասֆալտ լինի, որ Տարոնի ընտրությունը փայլուն անցնի»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կորեան և Միացյալ Նահանգները համատեղ ռազմաօդային զորավարժություններ են անցկացնում ԱՄՆ-ն շարունակում է հետևել վիզա ստացած անձանց․ խախտումների դեպքում վիզաները չեղարկվում ենՄասկը մաղթել է այրվել դժողքում նրանց, ովքեր հրահրել են Ուկրաինայում հակամարտությունը Ալեն Սիմոնյանն ընդունել է Կիպրոսի դեսպանին․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումներըԲռնությունը յուրաքանչյուր հաստատության համար առանձին օրենքո՞վ պետք է կարգավորել. Ղազարյան Ղահրամանյան․ Պետք է չշտապել օրենսդրական փոփոխությունների հարցումԱրաղչին Եվրոպայում տեղի ունեցող բողոքի ցույցերը կապել է էներգետիկ շուկաներում անկայունության հետևանքների հետ WSJ. ԱՄՆ-ը Օրբանին համարում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար հարմար թեկնածու Սլավիկ Գալստյանն ու Կարեն Ասլանյանը հաղթանակով մեկնարկեցին ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԱյո', Աննա Հակոբյանի արշավի շրջանակում է մշակվել ընտանեկան բռնության մասին նոր օրենքը. ՆԳ նախարարՀոկտեմբերի 27-ից Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցովՇիրակի քրեական ոստիկանները մոտ 1 կգ մարիխուանա են հայտնաբերելԱրաբական կոալիցիան ոչնչացրել է հութիների պահեստներն ու արձակման կայանքները Մբապեի դուբլը հաղթանակ պարգևեց «Ռեալին»․ մադրիդցիները 2։1 հաշվով հաղթեցին «Բարսելոնային» Էլ ԿլասիկոյումCOP17-ի կանաչ գոտում քննարկվել է պահպանվող տարածքներում կապի ապահովման հարցըՖլավիո Բոլսոնարոն մերժել է Բրազիլիայի նախագահական ընտրությունների արդյունքները Կասեցվել է Հնաբերդում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունըՍաուդյան Արաբիայի, Պակիստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները կայցելեն ԻրանԼուլա դա Սիլվան չորրորդ անգամ դարձել է Բրազիլիայի նախագահ Ավինյանը հանձնարարել է մետրոյում ստուգումներ անցկացնելՓաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են եղել ընտանեկան բռնության դեմ պայքարին նվիրված ցուցադրության բացմանըԱվինյանը հանձնարարել է ուժեղացնել տոմսային համակարգի վերահսկողությունն ու կարգապահությունը վարորդների շրջանումԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները#ՈՒՂԻՂ․ ԱԺ-ում Աննա Հակոբյանի նախագիծն են քննարկումՀոկտեմբերի 26-27-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակՈւշակով․ Նոյեմբերին Ուկրաինայի հարցով եռակողմ հանդիպումը վճռորոշ չի լինի«Միամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանն ու Թուրքիան առանձին են գործում Հայաստանի հետ իրենց ծրագրերում». Վարուժան ԳեղամյանՔննիչ հանձնաժողովը կքննի Հայ Առաքելական եկեղեցում ճգնաժամի պատճառներն ու հետևանքներըՆեթանյահուն կրկին սպառնացել է Իրանին․ «Մի՛ փորձեք մեզ»«ՄԵԳԱՄՈԼ»-ի տարածքում գտնվող նախկին շուկայի բաժնեմասը վաճառվել է գնահատված արժեքից շուրջ 146 մլն դրամով էժան․ հարուցվել է քրեական վարույթԱնդրանիկի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով. ԿԳՄՍՆԸնտանիքներ են մտնում, սպառնում, շանտաժի ենթարկում, կալանավորում․ սա դեռ ընտրությո՞ւն է». Տիգրան ԱբրահամյանՀայտնի են Վարդենիս համայնքում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներըNaré-ն վերադարձավ հայրենիք՝ իր հետ բերելով հաղթական մրցանակըՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԷլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում եւ մարզերում. հասցեներ«Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքներըԲժիշկը զգուշացրել է ծնողներին երեխայի մրսածության ժամանակ ի հայտ եկող անհանգստացնող նշանների մասին Բժիշկը զգուշացրել է աշնանը սթրեսով պայմանավորված հազի նոպաների հաճախացման մասին Starlink-ը գործարկվել է, հետախուզությունը վերականգնվել է 100%-ով․ Զելենսկին ամփոփել է Օսլոյում բանակցությունների արդյունքները Վայքում ՔՊ-ն ստանում է ձայների 96.12%-ը. Նոր տվյալներ են հրապարակվել Գերմանիայում Audi-ի ղեկավարի՝ «ավտոկրատ» Թրամփի հետ նախընտրական հանրահավաքում հայտնվելը «խայտառակություն» են անվանել Սկանդալ ընտրություններից առաջ․ ԶԼՄ-ները բացահայտել են «Մոսադի արքայազնի» հետ Նեթանյահուի գաղտնի հանդիպման մանրամասները Գավառում «Համերաշխություն» դաշինքը Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ ստանում է քվեների 81.3%-ը ՔՊ-ն ամենաքիչ քվեները ստացել է Եղեգնաձորում, ամենաշատը` Վայքում ու Արմավիրում. արդյունքները ըստ ՏԿԵ նախարարի Մեղրիում, Քաղաքացիական պայմանագիրը ստացավ 70% վստահություն՝ Սերգո Գալստյանի գլխավորությամբ. ՔՊ Միգրացիայից մինչև ինքնիշխանություն․ Մարին Լը Պենը ներկայացրել է «Ֆրանսիայի վերածննդի» ծրագիրը «Քարի լիճ» տանող ավտոճանապարհին արգելափակված ավտոբուսի 49 ուղևորները տեղափոխվել են Ամբերդ բնակավայր Այս պահին Եղեգնաձորում ՔՊ-ն պարտվում է«Նրանք նմանակում են Բերիային». Մասկը պատասխանել է իր ձերբակալությունը պահանջող քննադատներին
Ամենադիտված