«Ազգ». Ամուրի կանայք 4 անգամ շատ են, քան ամուրի տղամարդիկ
Հայկական Մամուլ
Վերջին տարիներին հայ ընտանիքների կառուցվածքը ենթարկվում է լուրջ փոփոխությունների: Ազգային վիճակագրական ծառայության բնակչության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը , ներկայացնելով վերջին հետազոտությունների արդյունքները, փաստում է, որ Հայաստանում ամուրի կանանց թիվը 4 անգամ ավելի է, քան ամուրի տղամարդկանցը:
2001-ի համեմատությամբՙ նախկինում չամուսնացած տղամարդկանց տեսակարար կշիռն ավելացել է 30,6 տոկոսիցՙ հասնելով 32,1-ի, ամուսնացած տղամարդկանց թիվը նվազել էՙ 65 տոկոսից հասնելով 63-ի: 1990-ի համեմատությամբՙ մեր երկրում բարձրացել է ամուսնության տարիքը. կանանցը 22-ից դարձել է 25-26, իսկ տղամարդկանցըՙ 29:
2013-ի առաջին եռամսյակում գրանցվել է 4591 ամուսնություն եւ 897 ամուսնալուծություն: Ամուսնությունները նվազել են 1,6 տոկոսով: Այսինքնՙ յուրաքանչյուր հազար բնակչի հաշվով գրանցվել է 6 ամուսնություն: Կարինե Կույումջյանի խոսքերովՙ ամուսնությունների նվազման դեպքերը հիմնականում արձանագրվել են Երեւանում, Արարատում, իսկ ամուսնալուծությունների աճ է գրանցվել Արմավիրում, Գեղարքունիքում եւ Տավուշում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը