ԱՄՆ-ն շարունակում է հետևել վիզա ստացած անձանց․ խախտումների դեպքում վիզաները չեղարկվում են Ալեն Սիմոնյանն ընդունել է Կիպրոսի դեսպանին․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումները Բռնությունը յուրաքանչյուր հաստատության համար առանձին օրենքո՞վ պետք է կարգավորել. Ղազարյան Ղահրամանյան․ Պետք է չշտապել օրենսդրական փոփոխությունների հարցում Սլավիկ Գալստյանն ու Կարեն Ասլանյանը հաղթանակով մեկնարկեցին ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Այո', Աննա Հակոբյանի արշավի շրջանակում է մշակվել ընտանեկան բռնության մասին նոր օրենքը. ՆԳ նախարար Հոկտեմբերի 27-ից Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցով Շիրակի քրեական ոստիկանները մոտ 1 կգ մարիխուանա են հայտնաբերել Մբապեի դուբլը հաղթանակ պարգևեց «Ռեալին»․ մադրիդցիները 2։1 հաշվով հաղթեցին «Բարսելոնային» Էլ Կլասիկոյում COP17-ի կանաչ գոտում քննարկվել է պահպանվող տարածքներում կապի ապահովման հարցը Կասեցվել է Հնաբերդում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը Սաուդյան Արաբիայի, Պակիստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները կայցելեն Իրան 

«Ազգ». Ովքե՞ր են խոշոր հարկատուներ

Հայկական Մամուլ

Իսկ որտե՞ղ են խոշոր գործարարները

Այս տարվա առաջին եռամսյակում, պետական եկամուտների կոմիտեի հրապարակած խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Հայռուսգազարդը», որը պետական բյուջե է վճարել 13,2 մլրդ հարկ' նախորդ տարվա 11,9 մլրդ դրամի փոխարեն: 2-րդ տեղում ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունն է' գրեթե 3,8 մլրդ դրամ ցուցանիշով, նախորդ տարվա առաջին եռամսյակի 3,9 մլրդ դրամ ցուցանիշի դիմաց: Փաստորեն, այս ընկերության վճարած հարկերը նվազել են: 3-րդ տեղում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար «Ղ-Տելեկոմն» է' «Վիվասել ՄՏՍ»-ն' դարձյալ 3,8 մլրդ դրամով: Նախորդ տարվա համեմատ «Վիվասել ՄՏՍ»-ն 1,1 մլրդ դրամով ավելի հարկեր է վճարել:

«Արմենտելը»ՙ 3,7 մլրդ դրամ վճարած հարկերով, 4-րդ տեղում է' նախորդ տարվա 2 մլրդ դրամի դիմաց: 5-րդ տեղում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, որը պետական բյուջե է վճարել 3,4 մլրդ դրամ: Նախորդ տարվա հունվար-մարտին կոմբինատը վճարել էր 5,2 մլրդ դրամ եւ 2-րդ տեղում էր խոշոր հարկատուների ցանկում: Վառելիք ներկրող «Ֆլեշ» ընկերությունը 2,7 մլրդ դրամ վճարած հարկերով 6-րդ տեղում է' նախորդ տարվա վճարած 2,4 մլրդ դրամի փոխարեն: 7-րդը «Հայաստանի էլեկտրական ցանցերն» է' 2,5 մլրդ դրամ հարկային վճարումներով: Նախորդ տարվա առաջին եռամսյակում այս ընկերությունը վճարել էր 1,7 մլրդ դրամ:

8-րդ տեղում շատերի համար անհայտ «Սամ-Սեր Գրուպ» ընկերությունն է, որի սեփականատերը, ըստ որոշ տեղեկությունների, նույնպես ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է: Նա նույնպես վճարել է 2,5 մլրդ դրամՙ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հարկային վճարումների կտրուկ աճ արձանագրելով:

9-րդ եւ 10-րդ տեղերում են համապատասխանաբար «Ինտերնեյշնլ Մասիս» տաբակը»ՙ 2 մլրդ դրամ, եւ «Գրանդ տոբակոն»ՙ 1,8 մլրդ դրամ: Հրանտ Վարդանյանին պատկանող այս ընկերություններից առաջինը նախորդ տարի այս նույն ժամանակահատվածում վճարել էր 2,2 մլրդ դրամ, իսկ երկրորդը' 1,6 մլրդ դրամ: Փոխարենը կտրուկ' մոտ 700 մլն դրամով ավելացել են նույն գործարարին պատկանող «Մասիս տոբակո» ընկերության հարկային վճարումները' կազմելով 1,2 մլրդ դրամ:

Խոշոր գործարար համարվող անձանցից Գուրգեն Արսենյանի «Արսօյլը» զբաղեցնում է 20-րդ տեղը' մոտ 1 մլրդ դրամ վճարած հարկերով, Ռուբեն Հայրապետյանի «Բջնի հանքային ջրերի գործարանը» 23-րդը' 875 մլն դրամ վճարած հարկերով, Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտը»ՙ 106-րդ տեղը' ընդամենը 275 մլն դրամ վճարած հարկերով, որին հաջորդում է Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Հայէկոնոմբանկը»' 271 մլն դրամով, Միխայիլ Բաղդասարովի «Միկա Քորփորեյշնը» 145-րդ տեղում է' ընդամենը 171 մլն դրամով: Վերոնշյալ անձանց պատկանող այլ ընկերությունները կամ շատ ավելի համեստ դիրքեր են զբաղեցնում առաջին 1000 հարկատուների ցանկում, կամ ընդհանրապես բացակայում են, ինչը նրանց ստվերային գործունեության մեծ ծավալների վկայությունն է: Խոսքը հատկապես Միխայիլ Բաղդասարովի եւ Գագիկ Ծառուկյանի ընկերությունների մասին է:

Նշենք նաեւ, որ առաջին 1000 հարկատուների առաջին տասնյակում հայտնված ընկերություններից, պետական եկամուտների կոմիտեի խոշոր հարկ վճարողների տեսչության կողմից սպասարկվում են 480 ընկերություններ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կորեան և Միացյալ Նահանգները համատեղ ռազմաօդային զորավարժություններ են անցկացնում ԱՄՆ-ն շարունակում է հետևել վիզա ստացած անձանց․ խախտումների դեպքում վիզաները չեղարկվում ենՄասկը մաղթել է այրվել դժողքում նրանց, ովքեր հրահրել են Ուկրաինայում հակամարտությունը Ալեն Սիմոնյանն ընդունել է Կիպրոսի դեսպանին․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումներըԲռնությունը յուրաքանչյուր հաստատության համար առանձին օրենքո՞վ պետք է կարգավորել. Ղազարյան Ղահրամանյան․ Պետք է չշտապել օրենսդրական փոփոխությունների հարցումԱրաղչին Եվրոպայում տեղի ունեցող բողոքի ցույցերը կապել է էներգետիկ շուկաներում անկայունության հետևանքների հետ WSJ. ԱՄՆ-ը Օրբանին համարում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար հարմար թեկնածու Սլավիկ Գալստյանն ու Կարեն Ասլանյանը հաղթանակով մեկնարկեցին ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԱյո', Աննա Հակոբյանի արշավի շրջանակում է մշակվել ընտանեկան բռնության մասին նոր օրենքը. ՆԳ նախարարՀոկտեմբերի 27-ից Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցովՇիրակի քրեական ոստիկանները մոտ 1 կգ մարիխուանա են հայտնաբերելԱրաբական կոալիցիան ոչնչացրել է հութիների պահեստներն ու արձակման կայանքները Մբապեի դուբլը հաղթանակ պարգևեց «Ռեալին»․ մադրիդցիները 2։1 հաշվով հաղթեցին «Բարսելոնային» Էլ ԿլասիկոյումCOP17-ի կանաչ գոտում քննարկվել է պահպանվող տարածքներում կապի ապահովման հարցըՖլավիո Բոլսոնարոն մերժել է Բրազիլիայի նախագահական ընտրությունների արդյունքները Կասեցվել է Հնաբերդում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունըՍաուդյան Արաբիայի, Պակիստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները կայցելեն ԻրանԼուլա դա Սիլվան չորրորդ անգամ դարձել է Բրազիլիայի նախագահ Ավինյանը հանձնարարել է մետրոյում ստուգումներ անցկացնելՓաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են եղել ընտանեկան բռնության դեմ պայքարին նվիրված ցուցադրության բացմանըԱվինյանը հանձնարարել է ուժեղացնել տոմսային համակարգի վերահսկողությունն ու կարգապահությունը վարորդների շրջանումԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները#ՈՒՂԻՂ․ ԱԺ-ում Աննա Հակոբյանի նախագիծն են քննարկումՀոկտեմբերի 26-27-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակՈւշակով․ Նոյեմբերին Ուկրաինայի հարցով եռակողմ հանդիպումը վճռորոշ չի լինի«Միամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանն ու Թուրքիան առանձին են գործում Հայաստանի հետ իրենց ծրագրերում». Վարուժան ԳեղամյանՔննիչ հանձնաժողովը կքննի Հայ Առաքելական եկեղեցում ճգնաժամի պատճառներն ու հետևանքներըՆեթանյահուն կրկին սպառնացել է Իրանին․ «Մի՛ փորձեք մեզ»«ՄԵԳԱՄՈԼ»-ի տարածքում գտնվող նախկին շուկայի բաժնեմասը վաճառվել է գնահատված արժեքից շուրջ 146 մլն դրամով էժան․ հարուցվել է քրեական վարույթԱնդրանիկի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով. ԿԳՄՍՆԸնտանիքներ են մտնում, սպառնում, շանտաժի ենթարկում, կալանավորում․ սա դեռ ընտրությո՞ւն է». Տիգրան ԱբրահամյանՀայտնի են Վարդենիս համայնքում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներըNaré-ն վերադարձավ հայրենիք՝ իր հետ բերելով հաղթական մրցանակըՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԷլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում եւ մարզերում. հասցեներ«Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքներըԲժիշկը զգուշացրել է ծնողներին երեխայի մրսածության ժամանակ ի հայտ եկող անհանգստացնող նշանների մասին Բժիշկը զգուշացրել է աշնանը սթրեսով պայմանավորված հազի նոպաների հաճախացման մասին Starlink-ը գործարկվել է, հետախուզությունը վերականգնվել է 100%-ով․ Զելենսկին ամփոփել է Օսլոյում բանակցությունների արդյունքները Վայքում ՔՊ-ն ստանում է ձայների 96.12%-ը. Նոր տվյալներ են հրապարակվել Գերմանիայում Audi-ի ղեկավարի՝ «ավտոկրատ» Թրամփի հետ նախընտրական հանրահավաքում հայտնվելը «խայտառակություն» են անվանել Սկանդալ ընտրություններից առաջ․ ԶԼՄ-ները բացահայտել են «Մոսադի արքայազնի» հետ Նեթանյահուի գաղտնի հանդիպման մանրամասները Գավառում «Համերաշխություն» դաշինքը Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ ստանում է քվեների 81.3%-ը ՔՊ-ն ամենաքիչ քվեները ստացել է Եղեգնաձորում, ամենաշատը` Վայքում ու Արմավիրում. արդյունքները ըստ ՏԿԵ նախարարի Մեղրիում, Քաղաքացիական պայմանագիրը ստացավ 70% վստահություն՝ Սերգո Գալստյանի գլխավորությամբ. ՔՊ Միգրացիայից մինչև ինքնիշխանություն․ Մարին Լը Պենը ներկայացրել է «Ֆրանսիայի վերածննդի» ծրագիրը «Քարի լիճ» տանող ավտոճանապարհին արգելափակված ավտոբուսի 49 ուղևորները տեղափոխվել են Ամբերդ բնակավայր Այս պահին Եղեգնաձորում ՔՊ-ն պարտվում է«Նրանք նմանակում են Բերիային». Մասկը պատասխանել է իր ձերբակալությունը պահանջող քննադատներին
Ամենադիտված