Արդարության հույս չունեն
Հայկական Մամուլ
Դեռեւս 2012թ. Հայ ազգային կոնգրեսի կողմից՝ բանակում զոհված, սպանված, բռնությունների ենթարկված զինծառայողների, նրանց հարազատների կողմից դիմումների եւ հիմնավորող փաստաթղթերի ուսումնասիրման ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու գործընթաց էր սկսվել: Սակայն այդ հանձնաժողովն այդպես էլ չկայացավ:
«Ժողովուրդ»-ն ԱԺ ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանից փորձեց պարզել, թե ինչ եղավ հանձնաժողով ստեղծելու այդ նախաձեռնությունը: «Դեռեւս այն ժամանակ 4 զինվորների մայրեր դիմեցին, ու նրանցից բացի, այլ մայրեր մեզ դիմումներ չուղարկեցին, չհանդիպեցին: Զոհված զինծառայողների մայրերը փորձեցին նման խնդիրներով այլ մայրերի եւս ներքաշել այս հանձնաժողովի մեջ, բայց նրանց մոտ չստացվեց այդ փորձը:
Հարցն այն չէ, որ չվստահեցին Կոնգրեսին, այլ պարզապես վստահություն չունեն, որ կկարողանան արդարության հասնել: Ու արդյունքում ունեցանք այս պատկերը»,-ասաց նա: Ասել է թե՝ հանձնաժողովը հնարավոր չեղավ կազմավորել:
Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը