Ամեն ինչ վճռեց առաջին խաղի արդյունքը. Ռոնալդու
Սպորտ
«Արքակայան ակումբի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղում «Բորուսիայի» նկատմամբ 2:0 հաղթանակից հետո հայտարարել է.
«Առաջին խաղը դարձավ որոշիչ: Սակայն այսօր մենք ցույց տվեցինք, որ թիմ ունենք, որը կարող էր լինել եզրափակչում: Շատ պահեր բաց թողեցինք և գոլ խփեցինք շատ ոշ: Շնորհակալություն եմ հայտնում երկրպագուներին: Տխուր ենք, քանի որ հասկանում ենք, որ սա վերջին խաղն է Չեմպիոնների լիգայում:
Մենք ապացուցեցինք, որ «Բորուսիայից» ուժեղ ենք, սակայն ամեն ինչ վճռեց առաջին խաղի արդյունքը»,-Ռոնալդուի խոսքերը մեջբերում է իսպանական մամուլը:
Նշենք, որ 4:3 ընդհանուր հաշվով դորտմունդյան ակումբը եզրափակչում է:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան