Սաակաշվիլին անընդունելի է համարում Անկախության տոնի շքերթը չեղյալ համարելը
Վրաստան
Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին երկրի Անկախության տոնի կապակցությամբ ռազմական շքերթը չեղյալ հայտարարելու վերաբերյալ կառավարության ընդունած որոշումն անընդունելի է անվանել:
«Մայիսի 26-ին՝ Անկախության օրը, ռազմական շքերթի փոխարինումն այլ տոնական միջոցառմամբ անընդունելի է, քանի որ հենց զինված ուժերն են հանդիսանում մեր անկախության գլխավոր երաշխիքը»,-ասված է նախագահի արած հայտարարության մեջ. մեջբերում է Грузия-Online-ը:
Ավելի վաղ մայիսի 26-ի միջոցառումների կազմակերպման հանձնաժողովի նախագահը հայտարարել էր, որ այս տարի Թբիլիսիում չի պլանավորվում ռազմական շքերթի անցկացում:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան