Ցավալի է մրցաշարից նման կերպ դուրս մնալը. Ռամոս
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսն անդրադարձել է իր թիմի՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը «Բորուսիային» զիջելու հարցին.
«Ցավալի է մրցաշարից նման կերպ դուրս մնալը: Եթե Դորտմունդում կիսով չափ այս խաղի պես լավ խաղայինք, ամեն ինչ այլ կերպ կլիներ: Շնորհակալություն երկրպագուներին, մենք գնահատում ենք նրանց աջակցությունը: Մոտ էինք առաջին խաղակեսում գոլ խփելուն, սակայն ներեցինք մրցակցին»,-Ռամոսի խոսքերը մեջբերում է Marca-ն:
Նշենք, որ «Ռեալը» երրորդ անգամ անընդմեջ Չեմպիոնների լիգան լքում է կիսաեզրափակչից:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան