Բախտը չժպտաց մեզ. Մոուրինյու
Սպորտ
Ընդհնաուր 4:3 հաշվով Չեմպիոնների լիգայի եզրափակիչի ուղեգիրը «Բորուսիային» զիջելուց հետո «Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտարարել է.
«Իմ ֆուտբոլիստները խաղին ներդրեցին իրենց ողջ ուժը: Ավելի շուտ գոլ խփելու դեպքում մենք իրավիճակը կառավարելու հնարավություն կունենայինք: «Բերնաբեուն» ուժեղ էր, երկրպագուները հավատում էին մեզ, սակայն բախտը չժպտաց մեզ»,-Մոուրինյուի խոսքերը մեջբերում է իսպանական մամուլը:
Նշենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 25-ին «Ուեմբլիում»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան