ԱՄՆ-ի Կրոնական ազատությունների հանձնաժողովը քննադատել է Ադրբեջանին
Ադրբեջան
ԱՄՆ-ի միջազգային կրոնական ազատությունների հարցերով հանձնաժողովը հանդես է եկել ամենամյա զեկույցով, որում անդրադարձել է աշխարհում կրոնական դավանանքի ազատության նկատմամբ ցուցաբերվող ոտնահարումներին:
Ըստ այդ զեկույցի՝ Իրանը, Իրաքը, Պակիստանը, Ուզբեկստանը, Տաճիկստանն ու Թուրքմենիան այն երկրներն են, որտեղ բոլորից շատ են ոտնահարվում կրոնի և դավանանքի ազատության մարդու իրավունքները:
Ցուցակի երկրորդ դասակարգման մեջ հայտնվել են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը, Աֆղանստանը, Ղազախստանը և Ադրբեջանը: Այս դասակարգման երկրներում կրոնական ազատությունների հարցում դրությունը գնահատվում է ոչ բավարար:
Նշենք, որ Ադրբեջանի կառավարությունը, ընդհակառակը, կարծում է, որ իր երկիրը տոլերանտության և միջկրոնական երկխոսությունների ընդօրինակման առարկա է. տեղեկացնում է Haqqin.az-ը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան