Մոուրինյուի ապագան ինձ չի հետաքրքրում. Կարևորը «Ռեալն» է և ես. Ռոնալդու
Սպորտ
«Արքայական ակումբի» պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն «Բորուսիայի» հետ պատասխան խաղից հետո հայտարարել է, որ թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի ապագան իրեն չի հետաքրքրում:
«Ես դեռ երկու տարվա պայմանագիր ունեմ. այդ պատճառով էլ կարորություն չեմ տալիս դրա երկարաձգմանը և չեմ անհանգստանում: Պարզապես միշտ ցանկանում եմ հաղթել, որտեղ էլ որ լինեմ: Ինձ համար նշանակություն չունի՝ Մոուրինյուն կմնա «Ռեալում», թե՝ կգնա: Մարզչի հարցը ինձ չի անհանգստացնում: Կարևորը «Ռեալն» է և ես»,-Ռոնալդուի խոսքերը մեջբերում է Marca-ն:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան