Հնարավոր է՝ հաջորդ մրցաշրջանում չլինեմ «Ռեալում». Ցանկանում եմ լինել այնտեղ, որտեղ ինձ գնահատում են. Մոուրինյու
Սպորտ
«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կիսաեզրափակիչ երկրորդ խաղից հետո հայտարարել է, որ հնարավոր է լքի «Ռեալը»:
«Ֆուտբոլում կամ հաղթում ես, կամ՝ պարտվում: Կարծում եմ՝ մենք կարող էինք հաղթող լինել: Մենք ցույց տվեցինք մեր ցանկությունը և կարող էինք հասնել դրա իրագործմանը: Հյումելսը մաքուր կարմիր քարտ ուներ, սակայն Վեբը դա չտեսավ: Նա իմ ամենասիրելի մրցավարներից է, սակայն ինձ հիասթափեցրեց: Մտածեց՝ սխալ կլինի Հյումելսին կարմիր ցույց տալը, նա բաց կթողնի եզրափակիչը: Հնարավոր է՝ հաջորդ մրցաշրջանում ես չլինեմ «Ռեալում»: Ցանկանում եմ լինել այնտեղ, որտեղ ինձ գնահատում են»,-Մոուրինյուի խոսքերը մեջբերում է BBC-ն:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան