Ովքե՞ր են ԲՀԿ-ի կողմից կաշառք բաժանելու վերաբերյալ ապատեղեկատվություն տարածողները
Քաղաքական
Վերջին շրջանում մամուլում տարածվեց մի տեղեկատվություն այն մասին, որ Երևանի ավագանու ընտրությունների համար սկսել են ընտրակաշառքներ բաժանելու գործընթացը: Հատկապես նշվում էր, որ ԲՀԿ-ն 5,000 դրամ ընտրակաշառք է բաժանել: Նման ինֆորմացիա տարածեցին նաև «Բարև Երևան» դաշինքի անդամները՝ տեղեկացնելով, որ ահազանգեր են ստանում ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառքներ բաժանելու վերաբերյալ:
Lurer.com-ի թղթակցի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն, իհարկե, հերքեց տարածված տեղեկատվությունը, բայց և ուշադրության արժանի դիտարկում արեց.
«Մեզ համար կանխատեսելի էր. ժանրի կանոնների համաձայն՝ ապատեղեկատվություն տարածող կենտրոնները քարոզարշավի առաջին շաբաթվա ընթացքում այլ ապատեղեկատվական գործիքներ պիտի օգտագործեին, երկրորդում՝ այլ, իսկ վերջին շաբաթը պետք է նվիրվեր «ընտրակաշառքներ»-ի մասին ապատեղեկատվությանը: Քանիցս հերքել եմ՝ չի համապատասխանում իրականությանը, և չեմ ցանկանում անդրադառնալ, քանի որ դրանք հստակ կենտրոնների՝ հստակ ժամանակացույցով շրջանառության մեջ դրվող ապատեղեկատվական հոսքեր են:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան