Ընդդիմություն՝ ավագանու ընտրություններից հետո՞
Քաղաքական
«Բարգավաճ Հայաստանը» խորհրդարանի սեպտեմբերյան նստաշրջանի սկզբում պետք է փոխի իր քաղաքական կարգավիճակը և իրեն հռչակի ընդդիմադիր կուսակցություն»: Նման տեսակետ որոշ ժամանակ առաջ իր ֆեյսբուքյան գրառման ժամանակ հայտնել էր ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը։ Սա Օսկանյանի անձնական տեսակետն էր։ Վերջինիս կարծիքին է նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։
Ապրիլի 13-ին տեղի ունեցած ՀԱԿ համագումարի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ հայտնած տեսակետն էլ հետևյալն էր. «Գագիկ Ծառուկյանը չի կարող ամբողջովին պոկվել իշխանություններից, հսկայական տնտեսություն ունի, հազար ու մի կապերով կապված է: Բայց թողնում է, գնում է այլ ճանապարհով. նրա բոլոր քայլերը դա են ցույց տալիս»:
Սակայն ընդդիմադիր դառնալու վերաբերյալ քննարկումները դեռևս Գագիկ Ծառուկյանին չեն հասել։ Կուսակցության անդամների և Գագիկ Ծառուկյանի միջև նման քննարկում չի եղել։ Այս մասին Լուրեր.com-ին հայտնեց Նաիրա Զոհրաբյանը։ Պատճառը, ըստ նրա, ավագանու ընտրություններն են։
«Խմբակցությունում նման տեսակետներ և նման մթնոլորտ կա, և կան պատգամավորներ, գործիչներ, որոնք պաշտպանում են այդ տեսակետը, որպեսզի կուսակցությունը հայտարարի իր՝ ընդդիմադիր լինելու մասին։ Բայց դեռևս խորը քննարկումներ չեն եղել, այդ թվում՝ նաև կուսակցության նախագահի հետ, որովհետև մենք հիմա զբաղված ենք ավագանու ընտրություններով, բայց մեկ բան հստակ է՝ մենք բաց կուսակցություն ենք, որտեղ ցանկացած գաղափար, առաջարկ միանշանակ քննարկվում է, և կարծում եմ՝ կուսակցությունն անպայման կքննարկի նաև Վարդան Օսկանյանի առաջ քաշած այդ թեզը, որն, ի դեպ, բավականին համակիրներ և պաշտպանողներ ունի կուսակցությունում, այդ թվում՝ նաև ես և իմ այլ բազմաթիվ գործընկերներ»,-ասաց Զոհրաբյանը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան