«Միկայի» ֆուտբոլիստը՝ «Բրագայում»
Սպորտ
«Միկայի» 17-ամյա կիսապաշտպան Սարգիս Շահինյանը, մասնակցելով «Ուլիսի» հետ հանդիպմանը, հաջորդ օրն ուղևորվեց Պորտուգալիա փորձաշրջանի. տեղեկացնում է «Միկայի» պաշտոնական կայքը:
Պատանի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է պորտուգալական առաջատար ակումբներից մեկը՝ «Բրագան», որն անցյալ տարի դարձել էր Պորտուգալիայի առաջնության 3-րդ մրցանակակիր, այս տարի նվաճել է Լիգայի գավաթը, իսկ 2011-ին դուրս է եկել Եվրոպայի լիգայի խաղարկության եզրափակիչ, որտեղ 0-1 հաշվով զիջել էր հայրենակիցներին՝ «Պորտուին»:
Պատանի ֆուտբոլիստն արդեն մասնակցել է մի քանի մարզման և լավ տպավորություն է թողել:
Սարգիս Շահինյանը, ով նաև Հայաստանի երիտասարդական և պատանեկան հավաքականների թեկնածու է, անցյալ տարի ընդգրկվելով «Միկայի» գլխավոր թիմ՝ ամրապնդվել է հիմնական կազմում և դարձել առանցքային խաղացողներից մեկը: «Միկան», որն անցյալ տարվանից փոխելով իր քաղաքականությունը՝ շեշտը դնելով իր կադրերի վրա, իր աշխատանքի պտուղներն է քաղում: «Միկայի» երիտասարդ ֆուտբոլիստներից մի քանիսը ևս հայտնվել են արտասահմանյան թիմերի ուշադրության կենտրոնում:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան