Որքան էլ քաղաքապետերը փոխվեցին, միևնույն է, համակարգը մնաց նույնը
Քաղաքական
Այսօր Ազատության հրապարակում հանրահավաք էր կազմակերպել «Բարև Երևան» դաշինքը: Հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցավ նաև Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում «Բարև Երևան» դաշինքի առաջին համար Արմեն Մարտիրոսյանը:
Ելույթի իր խոսքը սկսելուց առաջ Արմեն Մարտիրոսյանը շնորհակալություն հայտնեց քաղաքացիներից այս տարիների ընթացքում պայքարի առաջին գծում լինելու համար:
«Իհարկե, պայքարի տարբեր ժամանակներ են եղել, տարբեր հաջողություններ են եղել, բայց մի բան ակնհայտ է՝ Երևանում, Հյաստանում քաղաքացին արդեն ասել է՝ ես իմ իրավունքի տերն եմ, ես իմ երկրի տերն եմ, ես իմ հայրենիքի տերն եմ, դուք հաստատուն մնացիք այդ համոզման մեջ: Մենք ունեցանք մի իրավիճակ, որ իշխանությունները հասկացան, որ չկան քաղաքացու մոտ, այն իշխանությունը, որ կա, իրականում՝ կեղծ է, կա մի առաջնորդ՝ Րաֆֆի Հովհաննիսյան, ում վստահեցինք մենք։ Այսօր «Բարևե Երևան» դաշինքը եկել է կառավարման փոփոխությունը Երևանից սկսելու, սա նոր շարժում չէ, սա շարունակություն է փետրվարի 18-ի ձեր որոշման: Մենք պետք է փոխենք կառավարման համակարգը, որովհետև ներկայիս համակարգը ոչ թե քաղաքացիների շահերի սպասարկելուն է միտված, այլ բացառապես մի քանի օլիգարխի գերշահույթներ ապահովող կառավարման համակարգ է: Որքան էլ քաղաքապետերը փոխվեցին, միևնույն է, համակարգը մնաց նույնը:
Վերջինս նաև ցանկություն հայտնեց, որ Երևանը մայրաքաղաքի նման արդյունք ցուցաբերի և իր ձայնը տա «Բարև Երևան» դաշինքին:
«Մայիսի 5-ին միասին գնանք ընտրատեղամաս և ասենք «Բա՛րև, Երևան»։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան