Իտալիայում ձերբակալվել են Եվրոպայում, ԱՄՆ-ում և Իսրայելում ահաբեկչություններ պատրաստող իսլամիստներ
Աշխարհ
Իտալացի ոստիկանների կողմից երեքշաբթի օրը ձերբակալվել է Ալ Քաիդայի հետ համագործակցության և ահաբեկչություններ պլանավորելու մեջ կասկածվող 4 քաղաքացի: Ինչպես նշում է Newsru.com-ը, չարագործները պատրաստվում էին ահաբեկչություններ կազմակերպել Ատլանտիկայի երկու կողմերում:
Ահաբեկչական խմբավորման կազմում կա 6 մարդ, որոնցից, սակայն, այս պահին հաջողվել է ձերբակալել 4-ին: նրանք ձերբակալվել են Ապենինյան թերակղզու հարավային հատվածում: Ենթադրվում է, որ նրանց 2 համախոհները թաքնվել են հայրենի Թունիսում:
Ոստիկանության տվյալներով՝ ահաբեկիչները բնակվում էին Միլանում, Սիցիլիայում և Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան