Անհամբեր սպասում եմ «Բավարիա»-«Բարսելոնա» դիմակայությանը. Գվարդիոլա
Սպորտ
Կատալոնական «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կարծիք է հայտնել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Բարսելոնա»-«Բավարիա» պատասխան հանդիպման մասին:
Նշենք, որ հաջորդ մրցաշրջանում Գվարդիոլան կփոխարինի Յուպ Հայնկեսին:
«Միմյանց կհանդիպեն երկու ֆանտաստիկ ակումբներ: Եվ այդ մրցապայքարում հնարավոր է ամեն ինչ: Սրանք այն ակումբներն են, որոնք իրենց լիդերությունն են հաստատել ներքին առաջնություններում: Ինչին նրանք հասել են, արժանի են եղել: Անհամբեր սպասում եմ այդ դիմակայությանը»,-Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է իսպանական մամուլը:
Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր մյունխենյան ակումբի հաղթանակով՝ 4:0 հաշվով:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան