Արոնյանը հաղթեց և դուրս եկավ առաջին հորիզոնական
Սպորտ
Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարի վերջին տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթանակ տոնեց Վաշյե-Լագրավի նկատմամբ:
Արոնյանը վաստակեց 5.5 միավոր, նույնքան ունի նաև Գելֆանդը:
Ոչ ոքի ավարտվեցին Գելֆանդ-Անանդ, Վիտյուգով- Լիրեն Դին, Սվիդլեր-Ֆրեսինե պարտիաները: Ադամս-Կրամնիկ պարտիան դեռ չի ավարտվել:
Արդյունքում Անանդն ունի 5 միավոր, Ֆրեսինեն, Վաշյե-Լագրավը, Վիտյուգովն ունեն 4.5 միավոր, Լիրեն Դին՝ 3.5, Սվիդլերը՝ 3:
Մրցաշարային աղյուսակի վերջնական տեսքը պարզ կլինի Կրամնիկի և Ադամսի խաղից հետո:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան