Եղիշե Մելիքյանը պատասխանել է հրաժարական տալու մասին հարցին. armsport.am Հայաստանը պայքարում է «Աշխարհի առաջատար ժառանգության ուղղություն 2026» կոչման համար Արթուր Դանիելյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ նրան մեղադրում են Facebook-ի գրառման համար Հնդկաստանն ու Հայաստանը քննարկում են «Պինակա» հրթիռների արտադրությունը Հայաստանում Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքի և 33 մեքենայի վրա արգելանք է դրվել Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ Պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը Ձերբակալում են քաղաքական ակտիվիստ Արթուր Դանիելյանին. փաստաբան «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է դրոնի միջոցով արգելված իրերի փոխանցման հերթական դեպքը Սևան֊Մարտունի ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունի․ կան վիրավորներ Վենսը անվանել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու պայմանը Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանը Ադրբեջանը պնդում է՝ հայտնաբերված աճյունների ԴՆԹ-ն չի համընկել ՀՀ-ի ներկայացրած անհետ կորածների տվյալների հետ 

Նարբե Պողոսյան. ''Մի բան պիտի կորցնես, որ մի բան գտնես''

Հասարակություն

ATV հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ընտանեկան պատմություններ» հաղորդաշարն արդեն մի քանի տարի է, ինչ հասարակության ուշադրության կենտրոնում է: Այս հաղորդաշարի ընթացքում ներկայացված պատմությունները երբևէ պատահում են յուրաքանչյուրի ընտանիքում, սա է պատճառներից մեկը, որի համար հաղորդաշարը մեծ լսարան ունի, իսկ մյուսը' դրա ստեղծագործական թիմի, մասնավորապես' Նարբե Պողոսյանի ու Աստղիկ Ալավերդյանի պրոֆեսիոնալ աշխատանքն է:

ArmStar.am-ի հետ զրույցի ընթացքում Նարբեն պատմեց հաղորդաշարի ստեղծման, աշխատանքների կազմակերպման, և, որ ամենակարևորն է, իր ու Աստղիկի «գործնական» սիրո մասին: «Ընտանեկան պատմություններ հաղորդաշարը նախկինում հեռարձակվում էր «Կենտրոն» հեռուստաընկերությամբ, այն ժամանակին կոչվում էր «Տարբերակ»: Դա 2005 թվականին էր»: Նարբեն պատմեց, որ հաղորդաշարի առաջին թողարկումը «արկածներով» լի է եղել, այն հենց սկզբից բավական մեծ արձագանքներ է ստացել հասարակության կողմից:

«Հիշում եմ առաջին անգամ հաղորդումը սխալմամբ էր եթեր մտել, չպիտի այդ օրը հեռարձակվեր, և դրա հաջորդ առավոտյան հեռուստաընկերության աշխատողները բողոքում էին, որ գիշերը տասնմեկն անց կես, հաղորդման հեռարձակումից հետո հեռուստադիտողները սկսել են զանգել, կարծիք արտահայտել' տարբերակներից մեկին կամ մյուսին հավանություն տալով»:

ArmStar.am-ին հետաքրքրեց նաև, թե ի սկզբանե Աստղիկն ու Նարբեն գործընկերնե՞ր էին, թե՞ սիրեցյալներ: «Չորս տարի նույն ինստիտուտում սովորելով ես ոչ մի անգամ Աստղիկին չեմ տեսել: Նա դերասանական բաժնում էր' Մազմանյանի կուրսում: Երբ քասթինգ էի կազմակերպել «Տարբերակ»-ի համար, բոլոր դերասանուհիները գալիս էին, մասնակցում, բայց ոչ ոք ինձ դուր չէր գալիս: Հետո դերասանուհի Աննա Պանին, ով հիմա մեզ մոտ խաղում է, մեզ ծանոթացրեց: Երբ տեսա Աստղիկի խաղը, ինձ շատ դուր եկավ: Նա խաղում էր ճիշտ այնպես, ինչպես ես էի ուզում: Մենք սկսեցինք նկարահանումները: Մեր երրորդ հանդիպման ժամանակ նոր մեր մեջ ինչ-որ բան սկսվեց»,-մտաբերեց Նարբեն:

2010 թվականից սկսած Նարբեի հեղինակած «Տարբերակ» հաղորդումը վերսկսեց իր գործունեությունն արդեն ATV հեռուստաընկերությամբ, որտեղ էլ մինչ օրս շարունակում է իր գործունեությունը: Ըստ Նարբեի' հաղորդման սցենարական մասով իրենց շատ օգնում են հանսդիսատեսի արձագանքները, որտեղ մարդիկ պատմում են իրենց ընտանեկան պատմությունները: «Երբ մենք երկու տարի ժամկետով պայմանագիր էինք կնքում ATV հեռուստաընկերության հետ, մեզ մոտ այդքան թեմա գտնելու մտավախություն առաջացավ, բայց թեմաները իրենց իրենց ծնվում են, մի օր կարող է աշխատանքի գնալու ճանապարհին տաքսու վարորդը պատմություն պատմի, հետո հեռուստադիտողներն են մեզ շատ գրում»,-ավելացրեց Նարբեն,-«Մենք խնդիր ենք ունենում միայն այն ժամանակ, երբ հանդիսատեսը մեզ այնպիսի թեմաներ է առաջարկում, որոնք հեռուստատեսությամբ հեռարձակելն անհնարին է»:

Նարբեի ու Աստղիկի աշխատանքային փորձն ավելի երկար է, քան ամուսնականը, բայց մեզ հետաքրքրեց նաև, թե ըստ զույգի, ճի՞շտ է միասին աշխատելը, արդյոք անհրաժեշտ չէ իրարից հեռու լինել, թեկուզ միմյանց կարոտելու համար: «Հենց այս նպատակով ես ու Աստղը հիմա «հերթափոխով» ենք աշխատում: Վաղը Աստղիկը նկարվում է, ես չեմ նկարվում: Հենց նրա համար, որ աշխատանքն ու անձնականը չխառնենք, իրար կարոտենք, թեև օրվա ընթացքում այնքան ենք աշխատում, որ իրար հետ շփվելու ժամանակ էլ չի մնում»,-մեկնաբանեց Նարբեն:

Նարբեն պատմեց նաև, որ ընտանեկան պատմություններն իրենց օգնում են, որ դասեր քաղեն ու չկրկնեն այդ պատմությունների հերոսների սխալները: Ինչ վերաբերվում է տեսարանների ազատությանը, զույգի' միմյանց խանդելու հարցին, Նարբեն կարծում է, որ շատ լավ է, երբ ամուսինները միևնույն բնագավառից են: «Արվեստի ասպարեզի մարդկանց զույգը պիտի լինի նույն ասպարեզից, որ հասկանա, թե ինչ է նշանակում այն, որ կինը գիշերը տասներկուսն անց կես նկարահանման է, կամ գրկախառնվում է այլ տղամարդու հետ: Ամուսինը պիտի լինի նույն ասպարեզից, որ կնոջը չխանդի, իսկ ես ոչ միայն չեմ խանդում, այլև հարգում եմ, որովհետև այն, ինչ այսօր Աստղիկն անում է, ես երկար տարիներ եմ փնտրել»:

Թեև զույգը ներդաշնակ ու համերաշխ է ապրում, այնումենայնիվ իրենց կյանքում ևս եղել են «ճգնաժամային» պահեր: «Կար մի պահ, երբ ես ու Աստղիկը պիտի բաժանվեինք: Դա հորս մահից առաջ էր: Մենք շատ ծանրաբեռնված էինք աշխատում, արդեն բազմահազար սերիաներ էինք նկարել ու մի պահ եկավ, երբ ես շատ հոգնել էի, ու գործի մեծ մասը Աստղիկն էր անում: Մեր մեջ այդ շրջանում շատ էին վեճեր լինում: Կարծես ոչ մի բան չլիներ մեր մեջ' սեր, հասկացողություն: Հետո հայրս մահացավ, ես ստիպված եղա Թեհրան գնալ: Երբ վերադարձա, ինչպես ասում են' մի բան պիտի կորցնես, որ մի բան էլ ձեռք բերես, ինքնաբերաբար ամեն բան իր տեղն ընկավ, մենք միացանք ու դարձանք այն Աստղիկն ու Նարբեն, ում բոլորը ճանաչում էին: Սա մեր կյանքի ամենամեծ վեճն էր, որը չիմացանք, ոնց առաջացավ ու ինչպես հարթվեց»,- անկեղծացավ զրուցակիցս:

Նարբեն մեզ հետ խոսեց նաև ապագա երեխայի մասին պլաններից: «Իմ կյանքում շատ քիչ բան է, որ լինում է ոնց պատահի, ինձ մոտ ամեն ինչ հաշվարկած է: Ես կարծում եմ, որ երեխան պիտի ծնվի ապահով ընտանիքում: Հիմա, երբ մենք առավոտյան ութից մինչև գիշերը տասը, տասնմեկը աշխատում ենք, ո՞վ կամ ե՞րբ պիտի այդ երեխային խնամի, դաստիարակի: Երեխայի համար դեռ ժամանակը չի, երևի մեկ տարի հետո»:

Դերասան Նարբե Պողոսյանը կարծում է, որ զույգերն իրար լավ հասկանալու համար պետք է բնավորությամբ իրարից բավական տարբեր լինեն: «Ես ու Աստղիկը բացարձակապես տարբեր մարդիկ ենք, իրար ընդհանրապես նման չենք: Երևի հենց սա է պատճառը, որ ինչպես ասում են «մեկը զանգակ, մյուսը բամբակ» տարբերակով իրար փոխլրացնում ենք,-ժպիտով ավելացրեց զրուցակիցս»:

ArmStar.am-ի հետ զրույցի վերջում Նարբեն իր խոսքն ուղղեց իր լսարանին և առհասարակ հասարակությանը: «Ցավոք, ես վերջերս շատ եմ լսում այն մասին, թե իբր աշխատանք չկա, ո'չ, աշխատանք կա, պարզապես երիտասարդները պիտի ձգտում ունենան, փնտրեն, հեշտին չձգտեն»: Խոսակցության ընթացքում Նարբեն օրինակ բերեց նաև ArmStar.am-ի օրինակելի լրագրողին, ով, ինչպես դերասանը տեղյակ է, միանգամից մի քանի տեղ է աշխատում, այն էլ ինչպե~ս է աշխատում և…. և հասցնում է:

Ընտանեկան պատմությունը լսեց Աշխեն Մնացականյանը /ArmStar.am/

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Եղիշե Մելիքյանը պատասխանել է հրաժարական տալու մասին հարցին. armsport.amՀայաստանը պայքարում է «Աշխարհի առաջատար ժառանգության ուղղություն 2026» կոչման համարՄԱԿ-ը կոչ է արել Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին լիովին պահպանել հրադադարի ռեժիմըԱրթուր Դանիելյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ նրան մեղադրում են Facebook-ի գրառման համարՀնդկաստանն ու Հայաստանը քննարկում են «Պինակա» հրթիռների արտադրությունը ՀայաստանումՀութիները հարձակվել են Ադենի օդանավակայանի վրա Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքի և 33 մեքենայի վրա արգելանք է դրվելAmerican Airlines-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել զուգարանի անսարքության պատճառով Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ Պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականըՁերբակալում են քաղաքական ակտիվիստ Արթուր Դանիելյանին. փաստաբանԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է բախվել երկրորդ Մեծ ճգնաժամի հետ «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է դրոնի միջոցով արգելված իրերի փոխանցման հերթական դեպքըՍևան֊Մարտունի ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունի․ կան վիրավորներԱթենքում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր Ռուբիոյի այցի դեմ Վենսը անվանել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու պայմանը Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանըԱդրբեջանը պնդում է՝ հայտնաբերված աճյունների ԴՆԹ-ն չի համընկել ՀՀ-ի ներկայացրած անհետ կորածների տվյալների հետՊարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնները կոպտորեն խախտած 4 վարորդի. (տեսանյութ)ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևըՀոկտեմբերի 8-ից Շիրակի փողոցում նոր հետիոտնային անցում կգործիԱՄՆ-ը հորդորել է իր քաղաքացիներին լքել Ռուսաստանը՝ ժանտախտի մասին հաղորդումների ֆոնին Արթուր Դանիելյանը հայտնել է, որ ՔԿ է կանչվել․ «Գործ են հարուցել, մեղադրանք են առաջադրելու»Ալիևը նոր պահանջ է ներկայացրել Հայաստանին․ բացե՛ք արխիվներն ու տվեք ամբողջ տեղեկատվությունըԾառուկյան․ «Չկա առանձին Սյունիքի, Տավուշի կամ Երևանի խնդիր․ մենք բոլորս մի նավի մեջ ենք»Ալիևի կոշտ ուղերձը անհետ կորածների հարցում․ «Ոչ մեկը չի մոռացվել»Հայ և ադրբեջանցի փորձագետները Լոնդոնում քննարկել են Հարավային Կովկասի քաղաքական զարգացումներըԼոռու մարզում մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ, 4 վիրավոր․ վարորդը եղել է ոչ սթափԱմերիկացի կինը գիտակցության է եկել անհաջող մահապատժից հետո Գործող իշխանությունը մի սարսափելի իրականություն է բացահայտել, որով բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է. պատգամավորԱռաջիկա օրերին սպասվում է անձրև եւ ամպրոպԼույս չի լինի. հասցեներ«Հրապարակ»․ ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար «Հրապարակ»․ «Գրին Ռոքի» ավտոպարկը՝ ավագանու շտեմարան ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է «Իրավունք». Մարզպետներին թիվ 1 է տրված«Հրապարակ»․ ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել Իշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով. ՔՊ-ն չի հանդուրժի. «Ժողովուրդ»Քայլի Ջենները կգլխավորի Hulu-ի նոր թրիլեր-դրաման, Քիմ Քարդաշյանը՝ գործադիր պրոդյուսերՆիգերիայում ռազմաօդային ուժերի ինքնաթիռ է կործանվել․ օդանավում գտնվող բոլոր 25 մարդիկ զոհվել ենՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըՖրանսիան նոր միջուկային հրթիռ է փորձարկել. AFPՊԵԿ-ում և Համաշխարհային բանկում քննարկել են բարեփոխումների ընթացքն ու հետագա անելիքները Middle East Eye․ Թուրքիան Սաուդյան Արաբիա սահմանափակ զորակազմ կուղարկիԳերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախկին ղեկավարը, հնարավոր է, տեղեկություններ է փոխանցել ԱդրբեջանինԿացության կարգավիճակ ստանալու գործընթացներում մատուցվող ծառայությունները կթվայնացվենՀունգարիայի վարչապետը հայտարարել է 2027 թվականից հարստության հարկի ներդրման մասին
Ամենադիտված