Եղիշե Մելիքյանը պատասխանել է հրաժարական տալու մասին հարցին. armsport.am Հայաստանը պայքարում է «Աշխարհի առաջատար ժառանգության ուղղություն 2026» կոչման համար Արթուր Դանիելյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ նրան մեղադրում են Facebook-ի գրառման համար Հնդկաստանն ու Հայաստանը քննարկում են «Պինակա» հրթիռների արտադրությունը Հայաստանում Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքի և 33 մեքենայի վրա արգելանք է դրվել Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ Պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը Ձերբակալում են քաղաքական ակտիվիստ Արթուր Դանիելյանին. փաստաբան «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է դրոնի միջոցով արգելված իրերի փոխանցման հերթական դեպքը Սևան֊Մարտունի ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունի․ կան վիրավորներ Վենսը անվանել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու պայմանը Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանը Ադրբեջանը պնդում է՝ հայտնաբերված աճյունների ԴՆԹ-ն չի համընկել ՀՀ-ի ներկայացրած անհետ կորածների տվյալների հետ 

Աստղիկ Սաֆարյանը և Ռաֆայել Նադալը

Հասարակություն

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը դեռ "Հայ սուպերսթար" նախագծից աչքի էր ընկնում իր յուրահատուկ ձայնով, տարբերվող ոճով: Նա չզբաղեցրեց առաջին պատվավոր տեղը, բայց այն քչերից էր, ով կարճ ժամանակում նկարահանեց մի քանի տեսահոլովակ, մասնակցեց մի շարք համերգների, անգամ թողարկեց երկու ձայնասկավառակ: Բայց այս ամենը թողնելով Հայաստանում, երգչուհին մեկնեց Իսպանիա:

"Չէի ասի, որ մեկնելուց հետո "լռություն" եմ ապահովել: Ճիշտ է, պետք է անկեղծ լինեմ, որ այնքան էլ ակտիվ չեմ այս շրջանում, բայց այնուամենայնիվ, նույնիսկ հեռվում գտնվելով փորձում եմ նոր տեսահոլովակներ ներկայացնել, նոր հարցազրույցներ, նոր ֆոտոշարքեր և այլն": ArmStar.am-ի հետ զրույցում նշեց երգչուհին:

Աստղիկի վերջին երեք տեսահոլովակները նկարահանվել են Հայաստանից դուրս՝ Իսպանիայում ("Մի պատուհան", "Սև ակնոց", "Նա"): "Շատերին միգուցե թվում է, թե արտերկրում տեսահոլովակ նկարահանելը շատ ավելի հեշտ լուծում է երգչի կամ երգչուհու համար, բայց թույլ տվեք ասել, որ դա այդպես չէ: Հատկապես Եվրոպայում ավելի լուրջ է օրինական դաշտը, և ցանկացած նկարահանում իրականցնելու համար անհրաժեշտ են համապատասխան իրավունքներ":

Իր գործունեության սկզբից մինչ օրս երգչուհուն աջակցում է ընտանիքը. "Իհարկե լավ կլիներ, որ իմ երաժշտական ոճը շատ ավելի հասկանալի և պարզ լիներ հանրության մեծ հատվածի համար, և որ այն ավելի պրոպագանդվեր, քան արվում է: Միգուցե այդ ժամանակ չէի դիմի ընտանիքիս օգնությանը: Ամեն դեպքում նրանք ովքեր հասկանում և սիրում են իմ արվեստը, հավատարիմ են այդ երաժշտությանը և ինձ", նշեց երգչուհին:

Սկզբունքային երգչուհին միշտ հավատարիմ է իր սկզբունքներին, անգամ երաժշտության մեջ, նա համոզված է՝ երբեք «6/8» չափի երաժշտության մեջ հադնես չի գա."Լինելով երաժշտական մարդ, միևնույն է այդ երաժշտական ոճի մեջ ինքս ինձ չեմ պատկերացնում":

Չնայած որ «6/8» չափի երաժշտությունը շատ երգիչ-երգչուհիների համար գումար վաստակելու միջոց է, սակայն Աստղիկի վաստակած գումարն այլ է եղել. "Շատ ուրախ եմ, որ առաջին վաստակածս գումարը "հոնորար" է եղել: Հիշում եմ, դա երևի 2006-ին էր, և ես որոշել էի հրավիրել հայրիկիս մի գեղեցիկ վայրում ընթրիքի: Ես այդպես էլ արեցի, ամեն ինչ շատ գեղեցիկ էր և հուզիչ",-հիշեց երգչուհին:

Աստղիկը բացի սովորելուց, և երաժշտությամբ զբաղվելուց աշխատում է մի նոր ծրագրի վրա, որի մասին չցանկացավ բարձրաձայնել. "Այս գործով միշտ ցանկացել եմ զբաղվել, բայց այժմ չէի ցանկանա խոսել դրա մասին: Կխոսեմ, երբ այն արդեն իրականացած կլինի":

Երգչուհին այն երջանիկներից է ում երազանքներն ու նպատակները մասամբ իրականացել են, իսկ որոշներն էլ դեռ սպասում են իրենց հերթին: "2004-ից սկսած երկրպագել եմ թենիսիստ Ռաֆայել Նադալին և միշտ էլ մեծ ցանկություն եմ ունեցել նրան իրականում տեսնել և ներկա գտնվել նրա խաղին: Մի քանի օր առաջ վերջապես իմ այդ մեծ ցանկությունն իրականացավ, ես կարողացա ներկա գտնվել իմ շատ սիրելի Նադալի մասնակցությամբ «Barcelona Open Banc Sabadell» մրցաշարի կիսաեզրափակչին և կարողացա հիանալ նրա ցնցող խաղով և իհարկե նրանով":

Չնայած երգչուհին արդեն տևական ժամանակ է չի բնակվում Հայաստանում, սակայն դա պատճառ չէ երգչուհու մասին բամբասանքներ տարածելու: Կար ժամանակ, երբ երգչուհու անունը կապում էին ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանի հետ, սակայն այս խոսակցությունները դեռ չեն դադարել. "Իսկապես: Անիմաստ է, քանի որ ես արդեն շատ վաղուց հերքել եմ այդ ասեկոսեները, դրանք չեն համապատասխանում իրականությանը":

Իսկ մեր այն հարցին՝ արդյոք չի մտածում ամուսնության մասին, երգչուհին հարցով պատասխանեց. "Կմտածեմ արդեն" :

Հայենիքից հեռու ապրելով երգչուհին շատ կարոտում իր հայաստանաբնակ բոլոր ընկերներին, հարազատներին, երկրպագուներին, Երևանի սիրելի վայերը, շատ անգամ էլ կարոտում է հայկական խոհանոցը: Այսօր երգչուհին լավ լուր ունի իր հավատարիմ երկրպագուների համար. "Շուտով մի քանի օրով կայցելեմ Հայաստան: Շատ ծրագրեր ունեմ, որ պետք է իրականացնեմ այդտեղ: Ունեմ մի նոր համագործակցություն, որի վրա պետք է աշխատենք, երբ գամ Երևան, դա կլինի մեկ այլ երաժշտական ոճի և իմ pop/rock ոճի համատեղ մի աշխատանք: Իսկ թե ինչ կլինի, թող մնա անակնկալ: Նոր երգեր եմ ստեղծագործել որոշ սկսնակ երգիչ-երգչուհիների համար և, երբ լինեմ Երևանում, կփորձեմ մասնակցել նրանց ձայնագրություններին":

Զրույցի վերջում չմոռացավ իր հավատարիմ երկրպագուներին. "Նրանք ինձ ավելի հավատարիմ են, քան ինչպես կարծում էի ես, դրա համար ես անչափ սիրում և գնահատում եմ նրանց հավատարմությունը"

Զրուցեց Սիրանուշ Գրիգորյանը /ArmStar.am/

Լուսանկարը՝ Աստղիկ Սաֆարյանի անձնական արխիվից

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Եղիշե Մելիքյանը պատասխանել է հրաժարական տալու մասին հարցին. armsport.amՀայաստանը պայքարում է «Աշխարհի առաջատար ժառանգության ուղղություն 2026» կոչման համարՄԱԿ-ը կոչ է արել Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին լիովին պահպանել հրադադարի ռեժիմըԱրթուր Դանիելյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ նրան մեղադրում են Facebook-ի գրառման համարՀնդկաստանն ու Հայաստանը քննարկում են «Պինակա» հրթիռների արտադրությունը ՀայաստանումՀութիները հարձակվել են Ադենի օդանավակայանի վրա Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքի և 33 մեքենայի վրա արգելանք է դրվելAmerican Airlines-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել զուգարանի անսարքության պատճառով Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ Պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականըՁերբակալում են քաղաքական ակտիվիստ Արթուր Դանիելյանին. փաստաբանԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է բախվել երկրորդ Մեծ ճգնաժամի հետ «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է դրոնի միջոցով արգելված իրերի փոխանցման հերթական դեպքըՍևան֊Մարտունի ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունի․ կան վիրավորներԱթենքում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր Ռուբիոյի այցի դեմ Վենսը անվանել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու պայմանը Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանըԱդրբեջանը պնդում է՝ հայտնաբերված աճյունների ԴՆԹ-ն չի համընկել ՀՀ-ի ներկայացրած անհետ կորածների տվյալների հետՊարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնները կոպտորեն խախտած 4 վարորդի. (տեսանյութ)ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևըՀոկտեմբերի 8-ից Շիրակի փողոցում նոր հետիոտնային անցում կգործիԱՄՆ-ը հորդորել է իր քաղաքացիներին լքել Ռուսաստանը՝ ժանտախտի մասին հաղորդումների ֆոնին Արթուր Դանիելյանը հայտնել է, որ ՔԿ է կանչվել․ «Գործ են հարուցել, մեղադրանք են առաջադրելու»Ալիևը նոր պահանջ է ներկայացրել Հայաստանին․ բացե՛ք արխիվներն ու տվեք ամբողջ տեղեկատվությունըԾառուկյան․ «Չկա առանձին Սյունիքի, Տավուշի կամ Երևանի խնդիր․ մենք բոլորս մի նավի մեջ ենք»Ալիևի կոշտ ուղերձը անհետ կորածների հարցում․ «Ոչ մեկը չի մոռացվել»Հայ և ադրբեջանցի փորձագետները Լոնդոնում քննարկել են Հարավային Կովկասի քաղաքական զարգացումներըԼոռու մարզում մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ, 4 վիրավոր․ վարորդը եղել է ոչ սթափԱմերիկացի կինը գիտակցության է եկել անհաջող մահապատժից հետո Գործող իշխանությունը մի սարսափելի իրականություն է բացահայտել, որով բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է. պատգամավորԱռաջիկա օրերին սպասվում է անձրև եւ ամպրոպԼույս չի լինի. հասցեներ«Հրապարակ»․ ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար «Հրապարակ»․ «Գրին Ռոքի» ավտոպարկը՝ ավագանու շտեմարան ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է «Իրավունք». Մարզպետներին թիվ 1 է տրված«Հրապարակ»․ ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել Իշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով. ՔՊ-ն չի հանդուրժի. «Ժողովուրդ»Քայլի Ջենները կգլխավորի Hulu-ի նոր թրիլեր-դրաման, Քիմ Քարդաշյանը՝ գործադիր պրոդյուսերՆիգերիայում ռազմաօդային ուժերի ինքնաթիռ է կործանվել․ օդանավում գտնվող բոլոր 25 մարդիկ զոհվել ենՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըՖրանսիան նոր միջուկային հրթիռ է փորձարկել. AFPՊԵԿ-ում և Համաշխարհային բանկում քննարկել են բարեփոխումների ընթացքն ու հետագա անելիքները Middle East Eye․ Թուրքիան Սաուդյան Արաբիա սահմանափակ զորակազմ կուղարկիԳերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախկին ղեկավարը, հնարավոր է, տեղեկություններ է փոխանցել ԱդրբեջանինԿացության կարգավիճակ ստանալու գործընթացներում մատուցվող ծառայությունները կթվայնացվենՀունգարիայի վարչապետը հայտարարել է 2027 թվականից հարստության հարկի ներդրման մասին
Ամենադիտված