Գյումրեցինե՞րն են ավելի կրիմինալ, թե՞ լոռեցիները
Հասարակություն
«Գյումրեցինե՞րն են ավելի կրիմինալ, թե՞ լոռեցիները» հարցը Aravot.am-ը հղեց երկար տարիներ Գյումրիում բնակվող, սակայն ծնունդով լոռեցի լրագրող Համլետ Մոսինյանին: «Երկու մարզկենտրոններում էլ ապրել ու աշխատել եմ բավականին երկար ժամանակ, մի քիչ դժվար է համեմատել, այո՛, Վանաձորում էլ բազմաթիվ աղմակահարույց սպանություններ են եղել. մեծահարուստների սպանություն, փողոցային, թաղային հեղինակությունների սպանություն, բայց այնտեղ ծածուկ է, թույլ չեն տալիս, որ ամբողջ քաղաքը իմանա, թե լարվածություն, թշնամություն կա էսինչ կամ էնինչ ընտանիքների զավակների միջև: էնտեղ մի բռնկում լինում է, հարցը լուծվում է ինչ-որ կրակոցով կամ չգիտեմ ինչով և դրանով վերջանում է: Իսկ Գյումրիում կարծես շատ վաղուց է լարվածությունը՝ սկսած թեկուզ հենց Վարդան Ղուկասյանի դեմ մահափորձից: Բոլորովին տարբեր են, Գյումրիում շատ խորությամբ է ամեն ինչ, իսկ Վանաձորում մակերեսային է թե՛ թշնամությունը, թե՛ հարցեր լուծելը, Վանաձորում բանը չի հասնում, որ ոստիկանապետի գլխավորությամբ մեծ ուժերով գան աբլավների (շուրջկալության- Ա.Ն.)»,- ասաց նա:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան