«Իմաստասեր» Արմեն Թադևոսյանը
Այլ
Նրա «Իմմա՜ստը» արտահայտությունն այսօր շատերի բառապաշարի մեջ է մտել՝ ձեռքերի պարտադիր շարժումով: Ինչպես նաև ժամանակին «թևավոր» դարձան նրա հեղինակային «յա՜խք, էս ինչ կեղտոտ պադեզդ ա», կամ «նորութույնները» արտահայտությունները: Նախկին ՈՒՀԱ-ական, ապա սցենարիստ, դերասան, հաղորդավար, Թադևոսյանի հետ փորձեցինք բացահայտել մեր մեդիաոլորտի մի շարք երևույթների «իմմա՜ստը»...
- Նախ կխոսեք եթեր-կյանք «կապի» մասին. Ինչպե՞ս են ծնվում նման արտահայտությունները, որոնք «թևավոր» են դառնում:
- Եթե անկեղծ՝ ինքս էլ չգիտեմ, թե ինչպես են ծնվում: Թերևս դրանք մեր առօրյայի ու շրջապատի այս կամ այն երևույթի հանդեպ բոլորիս հոգում եղած վերաբերմունքի զգացմունքային, գուցե և չափազանցված արտահայտչամիջոցներն են, որոնք շատերը մինչ այդ չէին գտնում (նշենք, որ «Comments» հումորային հեռուստածրագրում Արմեն Թադևոսյանը փորձում է մեկնաբանել զավեշտալի լուսանկարներ և տեսանյութեր, իսկ դրանցից ամենաահեթհեթների վերաբերյալ միայն տարակուսում է, ասելով իր բրենդայինէ «իամմա՜ստը»-հեղ.): Ի դեպ. Վերջերս «Facebook»-ում հայտնվել է իմ ձեռքեր ժեստի ֆոտոշոփ արված պատկերը, որով օգտատերերը կարող են իրենց տարակուսանքն արտահայտել տարբեր անհեթեթուոյունների վերաբերյալ, ասելով՝ իմա՜ստը...
- Ենթադրում եմ, որ փողոցում էլ եք Ձեր հետևից հաճախ այդ արտահայտությունը լսում...
- Պատահում է (ժպտում է()...Ինչպես որ առաջին անգամ «Մեր բակը» ֆիլմից հետո մարդիկ բավական ժամանակ ինձ տեսնելիս հարցնում էին. «Վերջը քեռիդ քեզ բանակ տարա՞վ» (հիշեցնենք, որ Արմենն այդ ֆիլմում է այն երիտասարդին, ում սպա քեռին՝ Լևոն Շարաֆյանի դերակատարմամբ , նրա հետևից ընկած, ուզում է բանակ տանել-հեղ.):
- Այնուամենայնիվ, կարծում եմ, Ձեզ առավել լայն ճանաչում բերեցին ներկայիս «Comments»-ի հումորային հեռուստամեկնաբանությունները:
- Ճիշտն ասած՝ այսօր խիստ զբաղված լինելով ու կյանքը, ինչպես ասում են՝ միայն աշխատասենյակի պատուհանից տեսնելով, չեմ էլ հասցնում «վայելել» այդ ճանաչելիության քաղցրությունը (ժպտում է): Ուշադրություն էլ չեմ դարձնում նման բաների վրա: Ավելի շատ ուրախանում եմ արված աշխատանքի համար՝ դեռ այն ժամանակվանից , երբ 20 տարի առաջ մի խումբ ընկերներով ստեղծեցինք ՈՒՀԱ-ի մեր թիմը և Ռուսաստանում էլ մի շարք խաղերի մասնակցեցինք:
- Փաստորեն այդտեղից է «գալիս» Ձեր կապը «Շարմ» հեռուստաընկերության հետ:
- Այո՛: Թեև իմ ՈՒՀԱ-ական «կյանքը» շատ հետաքրքիր էր ու հաճելի, ես սկսեցի իմ համագործակցությունը «Շարմ» ընկերության հետ և շուտով մասնակցեցի «Մեր բակը» ֆիլմի սցենարային աշխատանքներին, ինչպես նաև խաղացինք այնտեղ: Հիշում եմ, երբ առաջին անգամ դիտեցի ֆիլմը, մի տեսակ թերահավատություն կար մեջս, սակայն այն, ինչ քաղաքում ցուցադրոթյան հաջորդ իսկ օրվանից, ինչպես ասում են՝ վերջն էր...
- Հետո էլ շարունակվեց Ձեր համագործակցությունը Մարկ Սաղաթելյանի հետ...
- Դա արդեն «Tv5» հեռուստալիքում էր. «Նորութույններ» ծրագրում, որի սցենարը սկզբում մենակ էի գրում ու վարում, հետո ինձ միացավ Մարկ Սաղաթելյանը: Դրան զուգահեռ վարում էի «Tv նվեր» կոմերցիոն հեռուստաշոուն: Ի դեպ, ասեմ, որ ի սկազբանե «Նորութույնները» հայտնվել են ռադիոեթերում, հետո նոր տեղափոխվել է հեռուստաէկրանին:
- Դուք ակնարկում եք Ձեր հետագա ռադիոգործունեության կահատվածներում ակունքնենա՞րի մասին:
- Հեռուստատեսությանը զուգահեռ ես տարբեր ժամակահատվածներում աշխատել եմ «Fm.107» ռադիոկայանում ՝որպես սցենարիստ, նաև ստանձնել եմ գլխավոր խմբագրի պաշտոնըԼ Այսօր էլ «Ռադիո Ջան»-ում վարում եմ «Լրահոտ» հումորային ծրագիրը, որը ներկայացնում է օրվա լրահոտը՝ հումորային տարբերակը:
- Բայց հիշում եմ՝ շատ չանցած, սկսցիք նկարահանվել «Հարևաններ» սերիալում...
- Երբ սկսվեց «Հարևանները», հեռուստաէկրանին դեռ շատ քիչ էին սերիալները, ու թեև «Մեր բակում» որոշ չափով առնչվել էի դերասանական արվեստի հետ, այնուամենայնիվ ինձ հետաքրքիր էր ուժերս փորձել նաև հումորային սերիալում: Սակայն Բաբիկ անունով հերոսս ընդամենը վեց ամիս «ապրեց», քանի որ «սցենարային հանգամանքները» ստիպեցին ինձ հրաժեշտ տալ «Հարևաններին»: Ի դեպ, այդ ժանակաշրջանում մեկ այլ նախագծի սցենարային աշխատանքներին՝ համագործակցում էի «Կարգին հաղորդման» թիմի հետ:
- Սակայն, որքան գիտեմ՝ այժմ նկարահանվելով «Երե1» հեռուստասերիալում, դրա սցենարին չեք մասնակցում:
- Այո՛, այստեղ միայն ՀՀ նախագահի թեկնածու Վիպոյանի խորհրդատու Պապիկյանն եմ , ով տեղով «ուղեղ» է , բայց դրա հետ մեկտեղ ուրույն «աշխարհում» է ապրում: Նա խելացի մտքեր է արտահայտում, խելացի բառեր օգտագործում , բայց հաճախ հայտնվում է զավեշտական իրավիճակներում: Օրինակ՝ վերջին սերիաներից մեկում Պապիկըյանը քարտուղարուհունխնդրում է ցույց տալ դոսյեները, իսկ աղջիկը հասկանալով՝ «դոշերները», վիրավորվում է ո ապտակում հերոսիս...
- Հետաքրքիր է՝ կյանքի իրավիճակներում է՞լ եք իմաստ փնտրում:
- ...(Ժպտում է) Հիմա ավելի շատ, քանի որ տարիքիցս ելնելով՝ մի քիչ ավելի բծախնդիր եմ դարձել: Կյանքում շատ բաներ կան, որ իրենց անիմաստությամբ մտածելու տեղիք են տալիս...
- Կարծում եմ՝ այնքան էլ մեծ չեք, որպեսզի ինչ-ինչ բաներ տարիքին վերագրեք...
- Մեկ ամիս առաջ 40-ս լրացավ: Բայց, իրոք, եթե մորուքս սափրեմ, ավելի երիտասարդ կերևամ, թեև համոզված եմ՝ կարևորը հոգով երիտասարդ լինելն է: Ու շատ ուրախ եմ, որ դեռ չեմ սպառվել, քանի որ հումորի ասպարեզում որոշակի դադարներով եմ հանդես գալիս: Չնայած երբեմն դրանք էլ են անհրաժեշտ:
- Մշտապես բազմազբաղ լինելով հանդերձ՝ հասցրե՞լ եք ընտանիք կազմել:
- Բարեբախտաբար, այո՛. Կինս ու երեխաներս առանձնահատուկ դեր ունեն իմ կյանքում: Ի դեպ, դուստրս՝ Էլենս, արդեն հումորներ է անում, երբ նրան որևէ ոչ այնքան ցանկալի բան են հորդորում անել, հակադարձում է՝ իմմա՜ստը...
Հարցազրույցը՝ Tvմոլ շաբաթաթերթի
Զրուցեց Էմմա Մանուկյան


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան