«Հրապարակ». Հանցագործ աշխարհում հայտնի նորադուզցի Արայի հետ բերման է ենթարկել նաև Հովիկ Աբրահամյանի փեսա՞ն
Հայկական Մամուլ
Երկուշաբթի օրը Աբովյան փողոցում թիկնազորաթափ են արել հանցագործ աշխարհում հայտնի ««Mercedes G 500» մակնիշի, 77 NT 777 համարանիշի ավտոմեքենայով երթեւեկած Նորադուզցի Արային: Նրան թիկնազորի հետ բերման են ենթարկել ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն:
Բերման ենթարկվածների մեջ են եղել Արտյոմ Խոջոյանը, Հովսեփ Հովհաննիսյանը եւ Վյաչեսլավ Տրետյակովը: Մեզ հասած տեղեկություններով նրանց մեջ է եղել նաեւ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի փեսան՝ Վովա անունով: Ըստ մեր աղբյուրի, քյավառցիները Վովայի հյուրերն են եղել, ովքեր այնքան աղմկոտ վոյաժների մեջ են եղել, որ հայտնվել են ոստիկանության տեսադաշտում: Նորադուզից մեկը մեզ պատմեց, որ քրեական հեղինակությունների եւ իշխանության ներկայացուցիչների կապն այնքան սերտ է, որ եղբայրներից մեկի հարսանիքին իշխանական ողջ էշելոնն է մասնակցել, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը, Գեղարքունիքի մարզի դատախազը, որոշ դատավորներ եւ այլ բարձրաստիճան հյուրեր: Մեր տեղեկություններով, եղբայրները շատ մտերիմ են եղել նաեւ Երեւանի արդեն նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի հետ, եւ նրանց կատարած մի շարք հանցագործություններ «ջրվել» են հենց վերջինիս շնորհիվ:
Առավել մանրամասն «Հրապարակ»-ի մայիսի 2-ի համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը