ՀԱԿ դաշինքում առաջարկ է հնչել սատարել «Բարեւ, Երեւան»-ին
Հայկական Մամուլ
Կոնգրեսի ընդարձակ գրասենյակից զրկված Հայ ազգային կոնգրես դաշինքի մաս կազմող կուսակցությունները երեկ կրկին քաղխորհրդի նիստ են անցկացրել ԺՈՒԿ գրասենյակում:
Նիստին մասնակցել են դաշինքը դեռեւս չլքած հինգ կուսակցությունների ներկայացուցիչները՝ «Ժողովրդավարական հայրենիքի», «Քրիստոնեաժողովրդավարական վերածնունդ»-ի, «Ժողովրդավարական ուղի»-ի, Հայաստանի կանաչների կուսակցության եւ «Մարդու իրավունքներ-96»-ի: Նիստի օրակարգային գլխավոր հարցը եղել է Երեւանի ավագանու ընտրությունների վերաբերյալ դիրքորոշում հայտնելու հարցը: Դաշինքի երկու կուսակցություններ՝ Պետրոս Մակեյանի «Ժողովրդավարական հայրենիքը» եւ Մանուել Գասպարյանի ԺՈՒԿ-ը, նաեւ «Բարեւ, Երեւան» դաշինքում են, ուստի առաջարկ է հնչել սատարել «Բարեւ, Երեւան»-ին: Սակայն, քանի որ ավանդույթները շարունակվում են, եւ ՀԱԿ-ում որոշում են կայացվում միայն կոնսենսուսով՝ բոլորի համաձայնությամբ, առաջարկը չի ընդունվել:
Առավել մանրամասն «Հրապարակ»-ի մայիսի 2-ի համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը