Համայնքի ղեկավարները մարզպետարանի աշխատակիցներին կեղծ փաստաթղթեր են ներկայացրել
Հայկական Մամուլ
Երեւանի ավագանու ընտրությունում ԲՀԿ ցուցակի 4-րդ հորիզոնականն զբաղեցնող Վայոց ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը եւ մի քանի համայնքների ղեկավարներ, այդ թվում Արենի ու Արին համայնքների ղեկավարներընը, Սերգեյ Բագրատյանի ցուցումով, մարզպետարանի աշխատակիցներին կեղծ փաստաթղթեր են ներկայացրել:
Ըստ այդ փաստաթղթերի՝ գյուղացիներին անհրաժեշտ է մոտ 100 տոննա դիզվառելիք: Կառավարությունը պահանջարկին համարժեք գումար է հատկացրել՝ 9 մլն դրամ, որն իրականում յուրացվել է, դիզվառելիքն էլ, հասկանալի է, չի բաշխվել: Կառավարության որոշմամբ դիզվառելիքի 1 լիտրը պետությունը սուբսիդավորել է 90 դրամով: Թեեւ քրգործն արդեն դատախազությունում է, սակայն Սերգեյ Բագրատյանը շարունակում է պնդել, թե ինքը տեղյակ չէ իր դեմ հարուցված քրգործից, իրեն ուղղված մեղադրանքից:
Առավել մանրամասն «Հրապարակ»-ի մայիսի 2-ի համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը