«Բավարիա»–ն ուղղակի ոչնչացրեց «Բարսա»–ին (տեսանյութ)
Սպորտ
Ավարտվեց Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլը: Վերջին խաղում Մյունխենի «Բավարիան» «Նոու Կամպ» մարզադաշտում պարզապես ջախջախեց «Բարսելոնային»:
Հանդիպման առաջին 45 րոպեներն անցան առանց գոլերի: Հաշիվը բացվեց 48-րդ րոպեին. գոլի հեղինակ դաձավ Ռոբենը: Կատալոնացիներին հաջողվեց, այնուամենայնիվ, գոլի հեղինակ դառնալ, այն էլ՝ սեփական դարպասին։ 72-րդ րոպեին Խերարդ Պիկեն ինքնագոլի հեղինակ դարձավ: Հանդիպման վերջակետը դրեց Մյուլլերը՝ Պիկեի ինքնագոլից 6 րոպե անց:
Ընդհանուր 7:0 հաշվով Մյունխենի «Բավարիան» «քարը քարին չթողեց» իսպանական ֆուտբոլի առաջատարից:
Արդյունքում՝ Չեմպիոնների լիգան կունենա գերմանական եզրափակիչ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան