ՊԵԿ-ը ֆիքսված հեռախոսակապի ծառայությունների դիմաց վճարել է 26 մլն 450 հազար 280 դրամ. ահա թե որտեղ է ապահով Հայաստանը
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ը պարզել է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2013թ. ընթացքում «Յուքոմ» ընկերությանը ֆիքսված հեռախոսակապի ծառայությունների դիմաց վճարել է 26 մլն 450 հազար 280 դրամ կամ որ նույնն է՝ մոտ 63 հազար ԱՄՆ դոլար: Այն, որ պետական գերատեսչությունները պետք է օգտվեն ֆիքսված հեռախոսակապի ծառայություններից ու դրա դիմաց համապատասխան վճարումներ կատարեն, բնական երևույթ է:
Սակայն այստեղ ուշագրավ է այն հանգամանքը, որ «Յուքոմ» ընկերության իրական սեփականատերը հենց ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանն է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ մասնաբաժնով: Այլ կերպ ասած՝ հայրենի պաշտոնյաները «պետության գրպանից» միլիոններն ուղղորդում են սեփական գրպաններ՝ այդպես իրենց համար շահույթ ապահովելով: Ահա թե որտեղ է ապահով Հայաստանը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը