Ես Տարոն Մարգարյանին չեմ կարող նախանձել, որովհետև ես սիլիկոնե կրծքերի սիրահար չեմ. Արմեն Մարտիրոսյան
Հայկական Մամուլ
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Վոլոչկովայի հետ կապված քննադատությունների առնչությամբ հիշեցրել էր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի խորհուրդը իրեն, թե՝ ներվերդ պինդ պահիր, քննադատողների մի մասը քեզ Է նախանձում, մյուս մասն էլ՝ Վոլոչկովային: «Առավոտը» քննադատողներից մեկից՝ «Բարև Երևան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արմեն Մարտիրոպանից հետաքրքրվել է, թե ինքը նրանցից ո՞ւմ Է նախանձում՝ Տարոն Մարգարյանի՞ն, թե՞ Վոլոչկովային:
«Ես Տարոն Մարգարյանին, բնականաբար, չեմ կարող նախանձել, որովհետև ես, կներեք, բայց սիլիկոնե կրծքերի սիրահար չեմ: Ինչ վերաբերում Է Վոլոչկովային նախանձելուն, դժվար թե ես Վոլոչկովային նախանձողների շարքում ես գտնվեմ: Ես կարծում եմ՝ Հայաստանում բազմաթիվ են աստղերը և մշակութային գործիչները, որոնք տոնական միջոցառումների ժամանակ կարող են ներկայացնել մեր մշակույթը, էստրադային ժանրի ոլորտը: Այնպես որ՝ չեմ կարծում, որ այդ կարգի «աստղերի» կարիքը կա բերել Հայաստան»,- պատասխանել է Արմեն Մարտիրոսյանը:
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք թերթում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը