Այստեղ կով եմ պահում, այնտեղ էլ կպահեմ. արտագաղթում են սահմանամերձ գյուղից
Հայկական Մամուլ
Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Կոթի գյուղի բնակիչները «Ժողովուրդ»-ին պատմել են, որ իրենց համագյուղացի Արշավիր Վարդիկյանն արածեցնում է կոթեցիների կովերը՝ յուրաքանչյուր կովի համար ամսական վերցնելով երեք հազար դրամ: Սակայն կոթեցիներն այդ վարձն ուշացնում են, քանի որ գումար չունեն: Այդ պարտքերի պատճառով Արշավիր Վարդիկյանը որոշել է արտագաղթել, տեղափոխվել Ռուսաստան:
Համագյուղացիները հարցրել են, թե նա Ռուսաստանում ինչով է զբաղվելու, Արշավիրը պատասխանել է. «Այստեղ կով եմ պահում, այնտեղ էլ կպահեմ»: Թերթը հիշեցնում է, որ Նոյեմբերյանի տարածաշրջանի Կոթի գյուղը 38 կմ սահման ունի Ադրբեջանի հետ:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը