Նոր ձերբակալություններ Բոսթոնի ահաբեկչության գործով` դարձյալ նախկին ԽՍՀՄ տարածքից
ԱՄՆ
Բոսթոնի ահաբեկչության հետաքննության շրջանակներում ձերբակալվել է ևս 3 նոր կասկածյալ: CBS News հեռուստաընկերության տվյալներով` բոլոր կասկածյալները կապ ունեն այն իրադարձությունների հետ, որոնք տեղի են ունեցել արդեն ահաբեկչությունից հետո:
Ձերբակալվածներից 2-ը Ղազաղստանի քաղաքացիներ են, իսկ մեկը` ԱՄՆ-ի: Նրանք բոլորը ծանոթ են ահաբեկչության հեղինակ Ջեխար Ցարնաևի հետ: Նրչանց թվում է ղազախստանցի ուսանող 19-ամյա Դիաս Կադիրբաևը և Ազամաթ Տաժայակովը, որոնց մեղադրանք է ներկայացվել՝ Ջոխար Ցարնաևի գործած ահաբեկչության հետքերը թաքցնելու համար: Դատավորը վճռել է նրանց կալանքի տակ պահել մինչ հաջորդ դատալսումը: Մեղադրյալներին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում և 250 հազար դոլար տուգանք:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)