Մեսսին հասկացավ, որ չի կարող օգնել թիմին. Վիլանովա
Սպորտ
Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում ընդհանուր 7:0 հաշվով Մյունխենի «Բավարիային» զիջելուց հետո հայտարարել է.
«Շնորհավորում եմ «Բավարիային»։ Մեզ հետ դիմակայությանը նա բարձրակարգ խաղ ցուցադրեց: Շնորհակալ եմ մեր երկրպագուներին աջակցության համար: «Բավարիան» մրցաշարի այս փուլին հասավ շնորհիվ բարձր ֆիզիկական պատրաստվածության: Նրա խաղացողները հիանալի մարզավիճակում են, մինչդեռ մեր ֆուտբոլիստներն այս առումով պետք է սխալները շտկելու աշխատանքներ տանեն: Բացի այդ, մեզ մոտ բացակայում էր մի քանի ֆուտբոլիստն: Բիլբաոյում Մեսսին խաղաց, քանի որ իրեն լավ էր զգում: Այդ հանդիպման ավարտին նա տարօրինակ զգացում ուներ, սակայն դա վնասվածքը չէր: Նա իրեն լավ չէր զգում, չնայած որ մարզվեց ընդհանուր խմբի հետ: Նա հասկացավ, որ ի վիճակի չէ թիմին օգնել: Եվ նորմալ է, որ նման կարգի ֆուտբոլիստի բացակայությունը նկատեցին բոլորը»,-Վիլանովայի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան