«Ժողովուրդ». Տիգրան Սարգսյանին չեն շնորհավորում
Հայկական Մամուլ
Թեև Տիգրան Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում վերանշանակվելուց հետո 12 օր է անցել, սակայն նրան շնորհավորական ուղերձ են հղել միայն ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ու Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի նախագահ Լի Կեցյանը: Այսինքն՝ այն երկրների ներկայացուցիչները, որոնք առանձնապես աչքի չեն ընկնում իրենց ժողովրդավարությամբ: Ավելին, և՛ ՌԴ-ի, և՛ Չինաստանի կառավարությունների ղեկավարները Տ. Սարգսյանին շնորհավորել են ավելի քան 10 օր ուշացումով:
Այս փաստն ուշագրավ է այն առումով, որ Տ. Սարգսյանը սովորաբար համարվում էր եվրոպական արժեքներ կրող անձնավորություն: Բայց արի ու տես, որ եվրոպական որևէ երկրի կառավարության ղեկավար այդպես էլ հարկ չի համարել մի քանի բառով նրան շնորհավորել: Թե ինչու, մնում է միայն կռահել:
Թերթը հավելում է, որ Չինաստանում ՀՀ դեսպանը Տ. Սարգսյանի եղբայրն է, ու թերևս նրա շնորհիվ է, որ այդ երկրից Սարգսյանը շնորհավորանք է ստացել:
Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը