Մեսսիի ներկայությամբ խաղի արդյունքը չէր փոխվի. Պիկե
Սպորտ
Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն, ով Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլում դարձավ ինքնագոլի հեղինակ, խաղից հետո նշել է
«Սա կարիերայիս վատագույն պահն էր: Նման իրավիճակում հայտնվելն այնքան էլ հաճելի չէ: Պետք է շնորհավորենք «Բավարիային», նրանք ուժեղ էին մեզանից: Այժմ պետք է կենտրոնանանք Իսպանիայի առաջնության վրա: Չեմ կարծում՝ Մեսսիի ներկայության դեպքում հաշիվը փոխվեր»,- Պիկեի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Նշենք, որ թիմերի միջև հանդիպումն ավարտվեց 3:0 հաշվով:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան