Այս արդյունքն անհնար էր կանխատեսել. Հայնկես
Սպորտ
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը «Բարսելոնայի» նկատմամբ հաղթանակից հետո խոսել է խաղից ստացած իր տպավորություններից:
«Մենք հիանալի խաղ ցուցադրեցինք, սակայն մեծ տարբերություն կա Մեսսիի հետ «Բարսելոնայի» և առանց նրա «Բարսելոնայի» միջև: Այս արդյունքն անհնար էր կանխատեսել: Գիտեմ կատալոնյան ակումբի խաղի փիլիսոփայությունը: Մեր ակումբը հասկացավ, թե ինչպես իրականացնել մեր մարտավարությունը: Դա ավելի դժվար էր, քան թվում է, սակայն «Բավարիան» շատ կենտրոնացած էր: Մենք գիտեինք, թե ով է մեզ դիմակայում»,-Հայնկեսի խոսքերը մեջբերում է BBC-ն:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան