ԱՄՆ-ում երեխան կրակել է քրոջ վրա նվեր ստացած ատրճանակից
ԱՄՆ
ԱՄՆ-ի Կենտուկի նահանգի Բերքեսվիլ քաղաքում 5-ամյա տղան պատահաբար կրակել է իր 2 տարեկան քրոջ վրա նվեր ստացած ատրճանակից. տեղեկացնում են նահանգի ոստիկանությունից, փոխանցում է Взгляд-ը:
Ոստիկանության խոսքերով` երեխան խաղալիս է եղել Crickett մակնիշի 22 տրամաչափի ատրճանակով, որը նա նվեր էր ստացել անցյալ տարի իր ծննդյան կապակցությամբ: Փամփուշտը խրվել է աղջկա կուրծքը: Միջադեպի ժամանակ տանն է եղել երեխաների մայրը: Նա մի քանի րոպեով տանից դուրս էր եկել` երեխաներին միայնակ թողնելով, որի ժամանակ էլ տեղի էր ունեցել միջադեպը: Հետաքննության տվյալներով` ոչ ոք չգիտեր, որ ատրճանակը լիցքավորված է: Գործի կապակցությամբ դեռևս ոչ մի մեղադրանք չի ներկայացվել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)