Ալոնսոն, հնարավոր է, տեղափոխվի «Չելսի»
Սպորտ
«Արքայական ակումբի» կիսապաշտպան Չաբի Ալոնսոն, հնարավոր է, լքի ակումբը մրցաշրջանի ավարտից հետո. տեղեկացնում է The Independent-ը:
Եթե մադրիդյան թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն գլխավորի «Չելսին», ապա ֆուտբոլիստը նույնպես կմիանա նրան:
31-ամյա կիսապաշտպանի գործող պայմանագիրն ավարտվում է 2014-ին:
Նշենք, որ Ալոնսոն ցանկանում է կարիերան ավարտել իր առաջին թիմում՝ «Ռեալ Սոսյեդադում»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան