Վերակառուցվում է Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը Ֆրանսիայում համազգային գործադուլ և բողոքի ցույցեր են 9-ամյա հայ տղան պատմել է Երուսաղեմում իր վրա հարձակման մասին ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում Վահրամ Սահակյանի նկատմամբ վարչական վերահսկողություն է սահմանվել Մուայթայ․ Չեմպիոններ ու մեդալակիրներ միջազգային մրցաշարում Կենսաթոշակառուները ՄՍԾ աշխատակցի միջոցով կկարողանան բանկային հաշիվ բացել և ծառայություններից օգտվել. նոր կարգավորում Մոսկվան այժմ պատրաստ չէ լուրջ բանակցությունների. Մերց 1 կգ-ից ավելի չհայտարարագրված ոսկյա իրեր են հայտնաբերվել «Սարփի» մաքսակետում Երևանում վնասել են բանկերից մեկի սպասարկման բաժնի ղեկավարի Changan-ը՝ պատճառելով 1 մլն դրամի վնաս Ստամբուլում թռիչքից առաջ կալանել են իրանական Caspian Airlines-ի ինքնաթիռը. Anadolu Թրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվի 

Հանրայինը` հանրությանը. ամբողջ Երևանը պետք է Մաշտոցի պուրակ դառնա

Հայաստան

Պաշտոնյաների անօրինական որոշումներն ու կոռուպցիան խժռում են Երևանի հանրային տարածքներն ու ոչնչացնում քաղաքային մշակույթը։
«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը անհետաձգելի առաջարկ-պահանջներ է ներկայացնում Երևանի քաղաքապետարանին և էկոլոգիական հանձնաժողովին (բոլոր փաստերը և առաջարկները հավաքվել են բացառապես քաղաքացիների ջանքերով, որոնք ստիպված են պաշտպանել հանրային տարածքը պաշտոնյաների փոխարեն)

Մաշտոցի պուրակը քաղաքացիների համառ պայքարի գնով պաշտպանելուց և, հակառակ մասնավոր ու բիզնես շահերին, այդ պուրակը հանրությանը վերադարձնելուց հետո, անհրաժեշտ է, որ երևանցիները ամենուր տեր կանգնեն իրենց բակերին, հանրային զբոսայգիներին և մասնակցեն դրանց վերաբերվող բոլոր որոշումների ընդունմանը:

Ելնելով ստորև թվարկված և լուսանկարված այն հարյուրավոր խախտումներից, որոնք արձանագրվել են ակտիվ քաղաքացիների կողմից, «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը ներկայացնում է հետևյալ առաջարկ-պահանջների ցանկը՝ Երևանի քաղաքային մշակույթի մաս կազմող հանրային տարածքները պահպանելու և քաղաքին սպառնացող էկոլոգիական աղետը կանխելու համար:
Ելնելով այն իրողություններից, որ.

- Երևանում հանրային զբոսայգիներն ու կանաչը կազմում են քաղաքաշինական նորմերով սահմանված չափի ընդամենը 20 տոկոսը, շարունակում են նվազել և քաղաքում այլևս բավարար թթվածին չի արտադրվում այդ կանաչ գոտիներում,

- Երևանում քաղաքաշինական որոշումներ ընդունողներն ու պատասխանատուները, շատ հաճախ կոռուպցիոն գործարքներին և սեփական շահերին նախապատվություն տալով, դեռևս չեն պահպանում ՀՀ օրենսդրությունն ու քաղաքաշինական նորմերը, ինչի արդյունքում ՀՀ շարքային քաղաքացիները ստիպված են թողնել իրենց բուն զբաղմունքն ու վազել այս կամ այն ապօրինի շինարարությունը հանրային կանաչ գոտիներում կանգնեցնելու համար,

-Երևանում այլևս չկան բավարար ծառեր մեր թոքերի համար թթվածին արտադրելու համար (անհրաժեշտ 21 քառ. մետրի փոխարեն մեկ շնչին բաժին է ընկնում 7 քառ. մետրից էլ քիչ կանաչ տարածք): Եթե հաշվի առնենք նաև քաղաքի բնակլիմայական պայմանները, ըստ որի Երևանին բնորոշ է չոր մայրցամաքային կլիման և այն գտնվում է օշինդրային կիսաանապատի գոտում, առավել կարևորվում է կանաչ տարածքների անհրաժեշտությունը՝ քամիներից պաշպանելու, օդը խոնավացնելու, փոշուց և թունավոր նյութերից մաքրելու համար,

- Երևանը որպես մայրաքաղաք անցած 20 տարիների ընթացքում կորցրել է իր քաղաքային մշակույթի և ինքնության կարևոր տարրերը, քանի որ հանրային կանաչ տարածքները ստորադասվել են մասնավոր տնտեսվարողների շահերին, ապա դրանք համատարած կերպով օտարվել, անխնա ոչնչացվել՝ խեղաթյուրելով հանրային տարածքների նպատակային նշանակությունը,

- Երևանի և քաղաքի բնակիչների կենսական շահերից ելնելով' քաղաքի կանաչ և հանրային գոտիների օտարման հաշվին համայնքային բյուջեի համալրումը այլևս չի կարող շարունակվել և վտանգի տակ է դնում Երևանի կայուն զարգացումը:

- Երևանի գլխավոր հատակագիծ-օրենքի շեղումները և կանաչ տարածքների ապօրինի կառուցապատումները հասնում են ահռելի չափերի և անհրաժեշտ են վճռական քայլեր Երևանը գլխավոր հատակագծի պահանջներին համապատասխանեցնելու համար, մենք' Երևանի շահագրգիռ բնակիչներս, ներկայիս քաղաքաշինական քաոսը կանգնեցնելու համար և հենվելով այս ամբողջ ընթացքում քաղաքացիների ու մասնագետների կարծիքների վրա, առաջարկում և պահանջում ենք Երևանի քաղաքապետարանից կատարել հետևյալ հիմնական քայլերը.

1. Համատարած արգելք դնել Երևանի ամբողջ տարածքում գտնվող և համայնքին պատկանող բոլոր կանաչ գոտիների օտարումների վրա, ինչպես նաև այլևս աճուրդներ չանցկացնել այդ հողերն օտարելու համար, դրանց մի մասը հայտարարել արգելոցային գոտիներ,

2. Ավագանու առաջիկա նիստերին կրկնապատկել 2013 թվականի Երևանի բյուջեում կանաչ տարածքների համար հատկացվող գումարը, բայց փոխել այդ միջոցները ծախսելու փիլիսոփայությունը. դրանք ծախսել ոչ թե կարճաժամկետ գեղեցկացման, այլ երկարատև էկոլոգիական վերականգնման և ծառաշատ գոտիների տևական խնամքի վրա,

3. Մաշտոցի պուրակի օրինակով Երևանի բոլոր մյուս հանրային այգիները ու պուրակները բարեկարգել համայնքային միջոցներով և բացառել դրանցում սրճարանների և հատկապես բետոնե կառույցների տեղադրումը,

4. Ցանկացած մեծ ու փոքր քաղաքաշինական որոշումից և հողահատկացումից առաջ քաղաքապետարանի կողմից ակտիվ իրազեկել տվյալ տարածքի բնակչությանը և կազմակերպել հանրային լսումներ տվյալ նախագծի շուրջ,

5. Հանրային զբոսայգիներում մասնավոր ընկերությունների հետ բարեկարգման և շահագործման պայմանագիր կնքել միայն այն դեպքում, եթե մասնավորը հանրության հետ կհամաձայնեցնի առաջարկվող նախագիծը և կպարտավորվի զբոսայգին շահագործել Երևանի համայնքի հետ պայմանագրով ամրագրված խիստ կանոնների համաձայն, որոնք կպահպանեն այգու նպատակային նշանակությունը,

6. Ծաղիկապատման գործողություններից անցում կատարել առավելապես Երևանի ծառաշատ այգիների և պուրակների խնամքի,

7. Էկոլոգիական հանձնաժողովին ներկայացնել «Կանաչապատում ՓԲԸ»-ի կողմից կատարվող բոլոր ծախսերի և Երևանի բյուջեից կատարվող ծախսերի մասին մանրամասն և ամբողջ տեղեկատվությունը, այն թափանցիկ ու հասանելի դարձնել բոլորի համար, քանի որ խոսքը գնում է հանրային միջոցների մասին,

8. Երևանի կենտրոնական և ծայրամասային զբոսայգիներն ազատել մասնավոր տնտեսվարողների կողմից կառուցված բետոնե կառույցներից, գտնել նոր լուծումներ, չերկարաձգել ավարտվող պայմանագրերը, խզել այն պայմանագրերը, որոնց դեպքում դա հնարավոր է,

9. Հնարավորինս հանրությանը ետ վերադարձնել նախկինում 90-ականներին և 2000-ականներին Գլխավոր հատակագծի խախտումներով կամ ապօրինաբար օտարված մեծամասշտաբ կանաչ տարածքները,

10. Առաջնահերթ դադարեցնել որևէ կառուցապատում և վերականգնել հետևյալ տարածքները. Նորքի անտառից մնացած հատված, Մոնումենտի անտառից մնացած հատված, Ավանի հին և նոր հատվածների միջև գտնվող անտառածածկ գոտի, Դալմայի այգիները' մշակելով դրանց համար հատուկ պահպանման ծրագրեր,

11. Սահմանազատել Կենտրոնի և մյուս վարչական շրջանների միջև մնացած մեծ անտառածածկ հատվածները և դրանք հայտարարել անձեռնմխելի հանրային կանաչ գոտիներ,

12. Ստուգել և բացահայտել նախկինում ապօրինաբար սեփականաշնորհված հանրային կանաչ տարածքների, այգիների և պուրակների մասին որոշումների օրինականությունը և ապօրինության մասին հիմքերի առկայության դեպքում իրավական քայլեր ձեռնարկել դրանց իրավական կարգավիճակը հստակեցնելու համար,

13. Վերջ դնել այն արատավոր պրակտիկային, ըստ որի հանրային պուրակների որոշակի տոկոս կառուցապատման թույլտվությունից հետո նույն չափով կրկին կառուցապատվում է մնացած այգին, ինչի արդյունքում արդեն իսկ ոչնչացվել են Երևանի մեծածավալ հանրային այգիներ և պուրակներ,

14. Հանրային զբոսայգիները բարեկարգել համայնքային միջոցներով, իսկ մասնավոր ներդրողների կամ արդեն սեփականաշնորհված կամ վարձակալության տրված, բայց հանրության կողմից օգտագործվող կանաչ գոտիների համար սահմանել օգտագործման հատուկ կանոններ,
15. Ստեղծել Երևանի վարչական շրջանների կանաչ գոտիները և այգիները միացնող անընդհատական հետիոտն ճանապարհներ' հետիոտն և հեծանվային ընթացքի անխափան շարժման համար,

16. Մաշտոցի պուրակի օրինակով բարեկարգել նաև պողոտայի աջ կողմում գտնվող պուրակը, այն լիարժեք պահպանելով իր ամբողջ տարածքի սահմաններում, ինչը նախատեսված է Գլխավոր հատակագծում, նույնը կիրառել Երևանի մյուս հանրային զբոսայգիների անխնամ հատվածների նկատմամբ,

17. Երևանի գլխավոր ճարտարապետին զերծ պահել սեփական ստեղծագործական նախագծերի իրականացումից, այդ նպատակով պաշտոնի չարաշահումից ու շահերի բախումից, և գլխավոր ճարտարապետին վերապահել բացառապես հսկողությունը քաղաքաշինական օրենքների պահպանման նկատմամբ և օրենքով սահմանված մյուս գործառույթները,

18. Հրավիրել բոլոր ճարտարապետական գրասենյակներին կամավոր և սեփական նախաձեռնությամբ մրցույթներ իրականացնելու Երևանի տարբեր հանրային գոտիների համար յուրօրինակ նախագծումների համար և ապահովել ազատ և արդար մրցակցությունը ճարտարապետների համար, ինչպես նաև հանրության մասնակցությունը այդ քննարկումներին,

19. Բոլոր քաղաքաշինական որոշումներն ընդունելիս ղեկավարվել բացառապես Երևանի գլխավոր հատակագիծ-օրենքով և շտկել նախկինում թույլ տրված շեղումներն ու սխալ կառուցապատումները, դադարեցնել ապօրինի կառույցների օրինականացման գործընթացը,

20. Կատարել օրենսդրական փոփոխություններ մասնավորապես վարչական օրինախախտումների, քաղաքաշինական նորմերի և պետական մարմինների միջև լիազորությունների ավելի արդյունավետ բաժանման ոլորտում: Սահմանել առավել խիստ շինարարական նորմեր, ըստ որոնց շինարարության ժամանակ հատուկ պաշտպանություն կապահովվի շինհրապարակում գտնվող ծառերի և կանաչ տարածքի հանդեպ,

21. Առաջնորդվել Երևանում որպես մայրաքաղաք լայնարձակ զբոսայգիներ և մեծածավալ ծառածածկ վերականգնողական ու հանգստի գոտիներ ստեղծելու քաղաքականությամբ և Ալեքսանդր Թամանյանի «Քաղաք-այգի» հայեցակարգ-տեսլականով,

22. Քաղաքացու լիարժեք մասնակցությունը ապահովելու համար' հետևել «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ գլխի դրույթների պահպանմանը,

23. Վերը նշված մոտեցումներն ու սկզբունքները ամրագրել Երևանի քաղաքապետի և ավագանու որոշումներում:
Համառոտ ձևակերպելով մեր առաջարկները, դրանք իրենցից ներկայացնում են հետևյալը. քաղաքացիների կողմից լիարժեք և իրական հսկողություն, հանրային տարածքի խնամք համայնքի միջոցներով, հանրային տարածքների ֆունկցիոնալ նշանակության պահպանում և հանրության իրական մասնակցություն քաղաքաշինական բոլոր որոշումներից առաջ, ինչպես նաև հանրային միջոցների ծախսման թափանցիկություն:

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վերակառուցվում է Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցըՖրանսիայում համազգային գործադուլ և բողոքի ցույցեր են9-ամյա հայ տղան պատմել է Երուսաղեմում իր վրա հարձակման մասին ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերումՎահրամ Սահակյանի նկատմամբ վարչական վերահսկողություն է սահմանվել Մուայթայ․ Չեմպիոններ ու մեդալակիրներ միջազգային մրցաշարումԿենսաթոշակառուները ՄՍԾ աշխատակցի միջոցով կկարողանան բանկային հաշիվ բացել և ծառայություններից օգտվել. նոր կարգավորումՄոսկվան այժմ պատրաստ չէ լուրջ բանակցությունների. Մերց 1 կգ-ից ավելի չհայտարարագրված ոսկյա իրեր են հայտնաբերվել «Սարփի» մաքսակետումԵրևանում վնասել են բանկերից մեկի սպասարկման բաժնի ղեկավարի Changan-ը՝ պատճառելով 1 մլն դրամի վնասՍտամբուլում թռիչքից առաջ կալանել են իրանական Caspian Airlines-ի ինքնաթիռը. Anadolu Թրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվիԷներգաբլոկի շահագործումը` կիզակետում․ Միջուկային կարգը փլուզվում է. Փհենյանը՝ ԱՄՆ-ին (տեսանյութ) Մեր երկար ձեռքը ձեզ կհասնի՝ որտեղ ցանկանաք․ Նեթանյահուն հայտարարել է Իսրայելի վրա պատրաստվող հարձակման մասինՀայաստանը դարձնում են «երկրորդ Ուկրաինա», իսկ Եկեղեցին այս փորձությունն էլ կհաղթի․ Հարությունյան (տեսանյութ)Փոքր Վեդիի դպրոցում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով վնասվածքՍրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհում մահվան առաջատար պատճառըՍարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնիցԻսրայելի պաշտպանության նախարարը սպառնացել է արտասահմանում ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին Ռուսաստանը 250 կիլոգրամանոց ավիառումբով թիրախային հարված է հասցրել Սումիի դպրոցինՍոնա Ղազարյանը ԵԽԽՎ-ում խոսել է Հայաստանի ընտրություններին արտաքին միջամտությունից Պապոյանն այցելել է Պռոշյանի կոնյակի գործարանի մթերման կետ«NASA»-ն հայտնել է՝ երբ «Starliner»-ը կրկին անձնակազմով կթռչի տիեզերքԵՄ-ում ավտոմոբիլային վառելիքը մեկ տարում թանկացել է 23,8 տոկոսովՊատրաստ եմ բանտ գնալ.ոչ մի դեպքում մանդատս չեմ դնի. Ղազարյան (տեսանյութ) Գլխավոր դատախազությունում քննարկվել է դատախազական աշխատանքի հայաստանյան և ամերիկյան փորձըՆախիջևանում Թուրքիայի, Ադրբեջանի ու Ուզբեկստանի համատեղ զորավարժություն էՎուչիչը նախընտրական տեսանյութում մատուցող է դարձել ու «մերժել» ՆԱՏՕ-ին«Ես բոլոր վաստակած գումարներս չեմ ծախսում». Վիկտորյա Բոնյա Պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբԿալասն ու ալ-Շեյբանին քննարկել են Եվրամիություն-Սիրիա հարաբերությունները Դու գնացել ես, բայց երգդ չի լռում. Հայկոյի մայրիկը հուզիչ գրառում է արել որդու կյանքից հեռանալու 5-րդ տարելիցին Իրանական ռիալը ռեկորդային անկում է գրանցել. մեկ դոլարը՝ ավելի քան 2,5 միլիոն ռիալՌուսաստանի փլուզում` ԽՍՀՄ-ի սցենարով. ԿՀՎ-ի տնօրեն զգուշացումը` Պուտինին Քաղցկեղի նոր դեպքերի շուրջ 12 տոկոսը կապված է վարակների հետ. հետազոտությունԱՀԿ-ն վեց տարվա ընթացքում հաստատել է ժանտախտի դեպքեր վեց երկրներումԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿ Սիրիան կոչ է անում Եվրամիությանը վերացնել Դամասկոսի դեմ պատժամիջոցներըԻ՞նչ են մտածում քաղաքացիները Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան» կուսակցության մասին (տեսանյութ)Իրանը ապահովել է Թուրքիայում կալանված Caspian Airlines-ի ինքնաթիռի ազատ արձակումԳիտնականները մկների վրա փորձարկել են վարակված վերքերի ապաքինումն արագացնող մեթոդ«Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Խաչատրյանի և այլոց իրավունքների առնչությամբ բարձրացված մի շարք խնդիրներ ստացել են լուծում»․ ՄԻՊ Մանասյան Հարցված գերմանացիների գրեթե 90%-ը դժգոհ է Merz-ի աշխատանքիցՊեսկովի կոշտ ուղերձը Կիևին, Սեուլի պահանջն ու Պուտինի ազդանշանը ԱրևմուտքինՌուսաստան–Բելառուս սահմանին անցակետ է ժամանակավորապես փակվելՏուսկի հրատապ հայտարարությունը․ ՌԴ-ի հարվածները մոտենում են Լեհաստանին․ ծանր շաբաթներ են սպասվում 2025 թվականին խոլերայից մահացության համաշխարհային թիվը կաճի 30 տոկոսով#ՈՒՂԻՂ․ Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով 3 մարդ է մահացելՄադրիդի իշխանությունները պահանջել են հեռացնել ցուցարարներին պատկանող վրանային ճամբարըՆեթանյահուն զգուշացրել է Իսրայելի վրա մոտալուտ հարձակման նշանների մասին
Ամենադիտված