Պռոշյանում գյուղապետի արտահերթ ընտրություններ կնշանակվեն
Քաղաքական
Գործադիրն այսօր տեղի ունեցած նիստի ժամանակ հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Պռոշյանի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու մասին նախագծին:
Կառավարության հիմնավորման մեջ նշված է, որ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Պռոշյանի գյուղական համայնքի ղեկավար Հրաչ Մուրադյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2012 թվականի սեպտեմբերի 23-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: Հրաչ Մուրադյանը 2013 թվականի ապրիլի 2-ին մահացել է: Այնինչ, Հրաչ Մուրադյանը նշված օրը գյուղապետարանի դիմաց սպանվել էր:
Արտահերթ ընտրություններն անցկացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին կհատկացվի 1112202.5 դրամ, իսկ ոստիկանությանը` 405467.5 դրամ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան