Սաակաշվիլին հանդիպել է ԱՄՆ-ի պետքարտուղար Քերրիին
Վրաստան
Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին մայիսի 1-ին ԱՄՆ-ում հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի հետ: Կողմերը քննարկել են ԱՄՆ-ի և Վրաստանի հարաբերությունների հետագա ամրապնդումը. հայտնում են Վրաստանի նախագահի աշխատակազմից. փոխանցում է Newsgeorgia-ն:
Սաակաշվիլիի և Քերրիի հանդիպումը կայացել է Վրաստանի նախագահի` ԱՄՆ կատարած պաշտոնական այցի շրջանակներում: Սա Սաակաշվիլիի առաջին հանդիպումն էր Ջոն Քերրիի հետ պետքարտուղարի պաշտոնում:
Վրացական կողմը հանդիպման ընթացքում նորից արտահայտել է ՆԱՏՕ-ին անդամակցելու իր ցանկությունը և նշել այդ գործընթացում ԱՄՆ-ի աջակցության անհրաժեշտությունը:
«Կողմերը պայմանավորվել են, որ Վրաստանն ու ԱՄՆ-ն շարունակելու են ակտիվ համագործակցությունը նաև այլ ուղղություններով: Հանդիպման ընթացքում Քերրին մեկ անգամ ևս ԱՄՆ-ի կողմից աջակցություն է հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականության պահպանման հարցում»,-ասված է տարածած հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան