Ադրբեջանում մամուլն ամենաանազատն է. Freedom House
Ադրբեջան
Freedom House կազմակերպությունը հրապարակել է նոր զեկույց, որում նշվում է, որ վերջին 10 տարվա ընթացքում մամուլի ազատությունն աշխարհում նվազել է` հասնելով նվազագույն ցուցանիշին:
Ըստ այդ զեկույցի` մամուլի ազատությունն աշխարհում ամենաշատը սահմանափակվում են Հյուսիսային Կորեայում և Թուրքմենիայում: Նրանցից հետո գալիս են Ուզբեկստանն ու Բելառուսը: Զեկույցը նշել է, որ Ռուսաստանում հեռուստաընկերությունները, ռադիոն և ԶԼՄ-ներն ամբողջովին գտնվում են իշխանությունների վերահոսկողության ներքո:
Մամուլի ազատությունները սահմանափակող պետությունների այդ ցուցակում է հայտնվել նաև Ադրբեջանը, որտեղ, ըստ զեկույցի, իրավիճակն ավելի է վատթարացել:
Հայաստանն ու Վրաստանը ճանաչվել են ԶԼՄ-ների համար համեմատաբար բարենպաստ և ազատ երկրներ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան