Աշխարհի առաջնությանը Հայաստանը կունենա 3 ծանրորդ
Սպորտ
Մայիսի 3–13 –ը Պերուի մայրաքաղաք Լիմայում տեղի կունենա մինչև 20 տարեկան ծանրորդների աշխարհի առաջնությունը: Հայաստանը կներկայացնեն անցյալ տարվա Եվրոպայի և աշխարհի պատանիների չեմպիոն և հնգակի ռեկորդակիր Անդրանիկ Կարապետյանը /77 կգ, Սամաղար/, պատանիների Եվրոպայի չեմպիոն և աշխարհի երիտասարդների բրոնզե մեդալակիր Գոռ Մինասյանը
/+ 105 կգ, Գյումրի/ և Եվրոպայի աղջիկների կրկնակի չեմպիոն Իզաբելա Յայլյանը /58 կգ, Երևան/:
Պատվիրակության ղեկավարն է ծանրամարտի հանրապետական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, երևանցի Փաշիկ Ալավերդյանը, իսկ թիմի մարզիչն է քասախցի Մելիք Ղուկասյանը. տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան