Թբիլիսիում մայիսմեկյան երթը վերածվել է ոստիկանության հետ բախումների
Վրաստան
Մայիսի 1-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում փոքրիկ ընդհարում է տեղի ունեցել Աշխատավորների համաշխարհային օրվա տոնի կապակցությամբ ընթացող երթի մասնակիցների և ոստիկանության միջև. գրում է ИТАР-ТАСС-ը:
Ինչպես հայտարարել են Վրաստանի ՆԳՆ-ից, «երթի մասնակիցների կողմից նկատվել են հասարակական կարգի խախտումներ»: Մասնավորապես, ըստ ոստիկանության, ակցիայի մասնակիցները չեն պահպանել երթի անցկացման կանոնները և ժամանակ առ ժամանակ խանգարել են տրանսպորտային երթևեկությանը:
Բացի այդ, երթի ընթացքում մասնակիցները վնասել են քաղաքացիներից մեկի ավտոմեքենան և ոստիկանության մի քանի մեքենա: Դրա արդյունքում օրենքի շրջանակներում իրականացվել է վարչական ձերբակալում. ասված է ՆԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:
Ձերբակալվածները ստորագրությամբ ազատ են արձակվել:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան