Սաակաշվիլին ուրախ է ձեռքի կոտրվածքի համար
Վրաստան
Վրացական հեռուստաընկերությունները ուղիղ եթերով հեռարձակել են Վաշինգտոնում ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի և նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի հանդիպման կադրերը: Քերրին Աֆղանստանում Վրաստանի ցուցաբերած միջազգային առաքելության համար Վրաստանին շնորհակալություն հայտնելուց հետո հայտարարել է, որ ինքը կարող էր Վրաստանի նախագահին մի քանի շաբաթ առաջ հանդիպել Եվրոպայում, սակայն դրան խանգարեց Սաակաշվիլիի ստացած վնասվածքը, որը վերջինս ստացել էր հեծանիվից վայր ընկնելու պատճառով:
«Ինձ հետ նույնպես նման դեպք է պատահել»,-նշել է Քերրին:
«Ինձ շատերն են քննադատում հեծանիվով երթևեկելու համար, սակայն մի շարք հարգարժան մարդիկ կան, ովքեր հեծանիվ վարելիս վայր են ընկել և կոտրել ձեռքը: Դրանց թվում է ԱՄՆ-ի պետքարտուղարը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարուղարը, այնպես որ մենք լավ ակումբ ենք հավաքել»,- վրաց առաջնորդի խոսքերը մեջբերում է Интерфакс-ը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան