Սամվել Ալեքսանյանը կոչ է անում՝ «ընդդիմության ձայները բերե՛ք, կիսե՛ք մեզ հետ». Վահագն Խաչատրյան
Քաղաքական
Իշխանությունն իր ամբողջ կերպարով ու դեմքով հանդես եկավ մեր դեմ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Երևանի ավագանու ընտրություններում ՀԱԿ ցուցակը գլխավորող, Երանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը:
Նա նշեց, որ իրենց հիմնական նպատակն այն է, որ ցույց տան, որ Ավագանու ընտրությունները քաղաքական ընտրություններ են. «Պետք է վերջ տալ այս համակարգին և իշխանափոխությունը սկսել Երևանից»:
Վերջինս նշեց, որ իշխանությունը ձայներ չունի Երևանում և իրականում միայն խոսքով է ասում, որ ազատ և արդար ընտրություններ է ուզում:
«Մենք ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, «Ժառանգության» հետ հնարավորինս համագործակցում ենք: Դիմում եմ ոստիկանությանը, որ ուշադրություն դարձնեն Մալաթիա-Սեբաստիա համայնքին, որտեղ հանցագործություններ են անելու, խժդժություններ են անելու, որ կեղծիքներ անեն: Կոչ եմ անում ոստիկանությանը՝ իրենց պարտականությունները հստակ կատարել:
Օրինակ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հանդիպումներ է կազմակերպել ընդդիմադիր քաղաքական ուժերի հանձնաժողովականների հետ ու համագործակցության առաջարկ արել: Սամվել Ալեքսանյանն իր ամբողջ թիմով ոչ իշխանական ուժերի հանձնաժողովականների հետ հանդիպում է, ասում է՝ ընդդիմության ձայները բերե՛ք, կիսե՛ք մեզ հետ»,-ասաց Խաչատրյանը:
Վերջինս նշեց նաև, որ բիզնեսը պետք է տարանջատել իշխանությունից, թույլ տալ, որ առանց իշխանության նրանք ապրեն:
«Որոշ գործարարների հետ եմ խոսել, նրանք ասում են, որ իրենց պատվեր է իջեցվել իշխանություններից, որոնք ասում են՝ այսքան մարդ պետք է բերել ընտրությունների ժամանակ: Հիմա հանցավոր տարրերն են թելադրում իշխանությանը՝ ինչ անել: Նրանք են ասում՝ ինչքան գումար է պետք, որտեղ պետք է ասֆալտ անել և այլն»,-նշեց Խաչատրյանը:
Վերջինիս գնահատմամբ՝ բոլորն էլ կարող են աշխատել քաղաքապետ, եթե համակարգը փոխվի, հակառակ դեպքում ոչինչ չի փոխվի, իսկ ընդդիմադիր քաղաքապետը չի կարող այս համակարգի հետ աշխատել, քանի որ խնդիրներ կստեղծի այս իշխանության համար:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան