Պատգամավորների վարքը բարկացրեց Հովիկ Աբրահամյանին
Քաղաքական
Ազգային ժողովն այսօր շարունակեց քառօրյա նիստի աշխատանքները։ Այսօր մինչ հարցերի քննարկմանն անցնելը քվեարկության դրվեցին մի շարք նախագծեր։
Քվեարկությունից հետո որոշ պատգամավորներ դուրս եկան ԱԺ նիստերի դահլիճից, ինչը բարկացրեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին։ «Տարրական կուլտուրա ունեցե՛ք, երբ Ազգային ժողովի նախագահը խոսում է։ Պատգամավորը միջանցքներում շրջելու փոխարեն պետք է մասնակցի ԱԺ նիստերին»,-ասաց Աբրահամյանը։
«Այսուհետ օրը երեք անգամ ներկա-բացակա ենք անելու և դահլիճից դուրս գտնվող պատգամավորների անունները հրապարակենք», - ասաց ԱԺ նախագահը:
Հովիկ Աբրահամյանը դիմեց նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներին. «Թող բոլոր լրատվամիջոցները այդ պատգամավորների անունները տարածեն, որպեսզի այլևս նման պատգամավորների մեր ժողովուրդը չգործուղի ԱԺ»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան