Վերակառուցվում է Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը Ֆրանսիայում համազգային գործադուլ և բողոքի ցույցեր են 9-ամյա հայ տղան պատմել է Երուսաղեմում իր վրա հարձակման մասին ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում Վահրամ Սահակյանի նկատմամբ վարչական վերահսկողություն է սահմանվել Մուայթայ․ Չեմպիոններ ու մեդալակիրներ միջազգային մրցաշարում Կենսաթոշակառուները ՄՍԾ աշխատակցի միջոցով կկարողանան բանկային հաշիվ բացել և ծառայություններից օգտվել. նոր կարգավորում Մոսկվան այժմ պատրաստ չէ լուրջ բանակցությունների. Մերց 1 կգ-ից ավելի չհայտարարագրված ոսկյա իրեր են հայտնաբերվել «Սարփի» մաքսակետում Երևանում վնասել են բանկերից մեկի սպասարկման բաժնի ղեկավարի Changan-ը՝ պատճառելով 1 մլն դրամի վնաս Ստամբուլում թռիչքից առաջ կալանել են իրանական Caspian Airlines-ի ինքնաթիռը. Anadolu Թրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվի 

Կառավարության կազմը չի փոխվի՝ բացի…

Վերլուծական

Մինչ օրս կառավարության կազմում հնարավոր փոփոխությունների ամենատարբեր վարկածներ էին շրջանառվում: Վերջին տեղեկություններով, սակայն, ամրապնդվում է այն վարկածը, որ նախագահ Սարգսյանը որոշել է կառավարությունում առհասարակ փոփոխություններ չանել՝ բացի, թերևս, մի հոգուց: Այդ «բացառիկը», ըստ մեր տեղեկությունների, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն է:

Ինչո՞ւ նախագահը որոշեց նման՝ ավելի քան ռիսկային քայլի գնալ:

Երկրում փոփոխությունների անհրաժեշտության մասին խոսվում էր Սերժ Սարգսյանի նախագահության առաջին իսկ ժամկետի մեկնարկից սկսած: Պաշտոնավարման առաջին շրջանում Սարգսյանը ձեռնպահ մնաց արմատական փոփոխություններից, ինչը պատճառաբանվեց նրանով, թե 2008թ. նախագահական ընտրությունների հետընտրական շրջան շալակած անձնավորության ձեռքերը կապված են, թե՝ … արդարացումները բազմաթիվ էին:

Վերջին ամիսներին, երբ արդեն իսկ ակնհայտ էր, որ ՀՀ-ի ղեկը առաջիկա հինգ տարիների ընթացքում դարձյալ Սարգսյանի ձեռքում է գտնվելու, անհրաժեշտ փոփոխությունների մասին սկսեցին բարձրաձայնել արդեն պարտադիր կարգով: Անգամ լրագրողների հետ հանդիպման ժամանակ բաց տեքստով կառավարության կազմի փոփոխության աննպատակահարմարության մասին նախագահի հայտարարությունից հետո դեռևս հույսեր փայփայվում էին առ այն, որ այս աստիճան ծայրահեղ հակադիր վերաբերմունք առկա խնդիրներին, դժվար թե լինի:

Պարզվում է, սակայն, որ ամբողջ հարցը հենց հակադրվելու մեջ է: Նախադպրոցական տարիքում շատ երեխաների մոտ նկատելի է մեծերի խոսքին հակառակվելը, ասվածին հակառակ վարք դրսևորելը. այդ երևույթն անվանում են նեգատիվիզմ: Նախագահ Սարգսյանի մոտ, ըստ էության, կարծես թե հասուն նեգատիվիզմի երևույթներ են ի հայտ եկել՝ ի տարբերություն, իհարկե, փոքր երեխաների, այն դրդապատճառավորված է և խորապես կշռադատված:

Փոփոխություններ ոչ թե չեն լինի, այլ փոփոխություններ չեն լինի հիմա՛, երբ այդ մասին թմբկահարում և պահանջում են իրենց Սերժ Սարգսյանից ավելի հասկացող ու պետության ճիշտ կառավարման մասին պատկերացում վերապահող ուժերը: Որոշումն ընդունվել է՝ ելնելով նրանից, որ եթե հենց այս շրջանում դա արվեր, կարող էր մեկնաբանվել որպես ճնշում, պարտադրանք և փոփոխությունների պահանջով հանդես եկող ուժերը կարող էին հաղթողի կեցվածքով ման գալ:

Փոփոխություններ կլինեն: Փոփոխությունները, սակայն, կլինեն միայն նախագահ Սարգսյանի ընկալմամբ՝ առավել նպատակահարմար պահին:

Երեք օրից ՀՀԿ-ին ևս մեկ ստուգատես է սպասվում՝ Երևանի ավագանու խորհրդի ընտրությունների տեսքով, որից հետո արդեն երկիրը կմտնի ազատ շունչ քաշելու ժամանակահատված: Սերժ Սարգսյանն, ինչպես հայտնի է, ամենաշատը սիրում է շախմատ խաղալ և այս խաղը՝ շնորհիվ վերջինիս նախասիրության, շատ հաճախ է դրվում այս կամ այն քաղաքական որոշման շարժառիթները հասկանալու հիմքում: Կադրային փոփոխությունների առումով ևս Սարգսյանը, ամենայն հավանականությամբ, կառաջնորդվի դարձյալ շախմատիստի՝ իր սիրած ոճով, ինչը հենց սկզբից էլ ենթադրվում էր: Ըստ էության, Սերժ Սարգսյանի անցած ուղին, տարբեր պաշտոնների ժամանակ դրսևորած մարտավարությունը հաշվի առնելով՝ կարելի է հասկանալ, որ Հայաստանի Հանրապետության այս նախագահը կտրուկ քայլերի, հանկարծակի որոշումների, արմատական ու ծայրահեղ քաղաքականության կողմնակիցը չէ: Իհարկե, կարող է անել քայլեր, որ տվյալ պահին հանկարծակիի բերեն շատերին, չհասկացվեն, թվան անտրամաբանական կամ չափից ավելի արմատական (ինչպես հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտությունը), սակայն որոշ ժամանակ հետո ավելի գլոբալ լույսի ներքո դրանց վերլուծությունը ցույց է տալիս, որ քայլերն արված էին ավելի քան հաշվարկված, ավելի քան հիմնավոր և ավելի քան լուրջ ու տարողունակ հարցեր էին լուծում, քան դա կարող էր թվալ շարքային քաղաքացիներին և անգամ իրենք իրենց քաղաքական գայլեր համարողներին:

Կադրային փոփոխությունների հարցում ևս Սերժ Սարգսյանը հավատարիմ է մնալու շախմատիստի իր հոտառությանը: Ավագանու ընտրություներից հետո առաջիկա չորս տարիներին այլևս ոչ մի ընտրություն չկա, ժամանակը լիուլի է ամեն ինչ հասցնելու համար: 

Փոփոխությունները կարվեն հանգիստ, առանց շտապելու և առանց ցնցումներ թույլ տալու:

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վերակառուցվում է Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցըՖրանսիայում համազգային գործադուլ և բողոքի ցույցեր են9-ամյա հայ տղան պատմել է Երուսաղեմում իր վրա հարձակման մասին ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերումՎահրամ Սահակյանի նկատմամբ վարչական վերահսկողություն է սահմանվել Մուայթայ․ Չեմպիոններ ու մեդալակիրներ միջազգային մրցաշարումԿենսաթոշակառուները ՄՍԾ աշխատակցի միջոցով կկարողանան բանկային հաշիվ բացել և ծառայություններից օգտվել. նոր կարգավորումՄոսկվան այժմ պատրաստ չէ լուրջ բանակցությունների. Մերց 1 կգ-ից ավելի չհայտարարագրված ոսկյա իրեր են հայտնաբերվել «Սարփի» մաքսակետումԵրևանում վնասել են բանկերից մեկի սպասարկման բաժնի ղեկավարի Changan-ը՝ պատճառելով 1 մլն դրամի վնասՍտամբուլում թռիչքից առաջ կալանել են իրանական Caspian Airlines-ի ինքնաթիռը. Anadolu Թրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվիԷներգաբլոկի շահագործումը` կիզակետում․ Միջուկային կարգը փլուզվում է. Փհենյանը՝ ԱՄՆ-ին (տեսանյութ) Մեր երկար ձեռքը ձեզ կհասնի՝ որտեղ ցանկանաք․ Նեթանյահուն հայտարարել է Իսրայելի վրա պատրաստվող հարձակման մասինՀայաստանը դարձնում են «երկրորդ Ուկրաինա», իսկ Եկեղեցին այս փորձությունն էլ կհաղթի․ Հարությունյան (տեսանյութ)Փոքր Վեդիի դպրոցում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով վնասվածքՍրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհում մահվան առաջատար պատճառըՍարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնիցԻսրայելի պաշտպանության նախարարը սպառնացել է արտասահմանում ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին Ռուսաստանը 250 կիլոգրամանոց ավիառումբով թիրախային հարված է հասցրել Սումիի դպրոցինՍոնա Ղազարյանը ԵԽԽՎ-ում խոսել է Հայաստանի ընտրություններին արտաքին միջամտությունից Պապոյանն այցելել է Պռոշյանի կոնյակի գործարանի մթերման կետ«NASA»-ն հայտնել է՝ երբ «Starliner»-ը կրկին անձնակազմով կթռչի տիեզերքԵՄ-ում ավտոմոբիլային վառելիքը մեկ տարում թանկացել է 23,8 տոկոսովՊատրաստ եմ բանտ գնալ.ոչ մի դեպքում մանդատս չեմ դնի. Ղազարյան (տեսանյութ) Գլխավոր դատախազությունում քննարկվել է դատախազական աշխատանքի հայաստանյան և ամերիկյան փորձըՆախիջևանում Թուրքիայի, Ադրբեջանի ու Ուզբեկստանի համատեղ զորավարժություն էՎուչիչը նախընտրական տեսանյութում մատուցող է դարձել ու «մերժել» ՆԱՏՕ-ին«Ես բոլոր վաստակած գումարներս չեմ ծախսում». Վիկտորյա Բոնյա Պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբԿալասն ու ալ-Շեյբանին քննարկել են Եվրամիություն-Սիրիա հարաբերությունները Դու գնացել ես, բայց երգդ չի լռում. Հայկոյի մայրիկը հուզիչ գրառում է արել որդու կյանքից հեռանալու 5-րդ տարելիցին Իրանական ռիալը ռեկորդային անկում է գրանցել. մեկ դոլարը՝ ավելի քան 2,5 միլիոն ռիալՌուսաստանի փլուզում` ԽՍՀՄ-ի սցենարով. ԿՀՎ-ի տնօրեն զգուշացումը` Պուտինին Քաղցկեղի նոր դեպքերի շուրջ 12 տոկոսը կապված է վարակների հետ. հետազոտությունԱՀԿ-ն վեց տարվա ընթացքում հաստատել է ժանտախտի դեպքեր վեց երկրներումԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿ Սիրիան կոչ է անում Եվրամիությանը վերացնել Դամասկոսի դեմ պատժամիջոցներըԻ՞նչ են մտածում քաղաքացիները Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան» կուսակցության մասին (տեսանյութ)Իրանը ապահովել է Թուրքիայում կալանված Caspian Airlines-ի ինքնաթիռի ազատ արձակումԳիտնականները մկների վրա փորձարկել են վարակված վերքերի ապաքինումն արագացնող մեթոդ«Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Խաչատրյանի և այլոց իրավունքների առնչությամբ բարձրացված մի շարք խնդիրներ ստացել են լուծում»․ ՄԻՊ Մանասյան Հարցված գերմանացիների գրեթե 90%-ը դժգոհ է Merz-ի աշխատանքիցՊեսկովի կոշտ ուղերձը Կիևին, Սեուլի պահանջն ու Պուտինի ազդանշանը ԱրևմուտքինՌուսաստան–Բելառուս սահմանին անցակետ է ժամանակավորապես փակվելՏուսկի հրատապ հայտարարությունը․ ՌԴ-ի հարվածները մոտենում են Լեհաստանին․ ծանր շաբաթներ են սպասվում 2025 թվականին խոլերայից մահացության համաշխարհային թիվը կաճի 30 տոկոսով#ՈՒՂԻՂ․ Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով 3 մարդ է մահացելՄադրիդի իշխանությունները պահանջել են հեռացնել ցուցարարներին պատկանող վրանային ճամբարըՆեթանյահուն զգուշացրել է Իսրայելի վրա մոտալուտ հարձակման նշանների մասին
Ամենադիտված