Վրաց նախարարը հրաժարական է տվել իր աշխատակիցների ձերբակալության պատճառով
Վրաստան
Վրաստանի գյուղատնտեսության նախարար Դավիդ Քիրվալիձեն հրաժարական է տվել: Նա մեկնաբանել է, որ իր որոշումը պայմանավորված է նախօրեին նախարարության մի քանի պատասխանատու աշխատակիցների ձերբակալություններով, որոնց մեղադրում են ֆինանսական մեքենայությունների համար:
«Ես ինձ վրա եմ վերցնում իմ նախարարությունում տեղի ունեցածը և հրաժարական եմ տալիս մինչև հետաքննության ավարտը»,-նախարարի խոսքերը մեջբերում է Интерфакс-ը:
Վրաստանի գլխավոր դատախազության տեղեկությունների համաձայն՝ գյուղնախարարությունում անցացված հարցաքննությունից հետո ձերբակալվել են մի քանի պաշտոնատար անձինք, ովքեր մեղադրվում են ֆինանսական խաբեությունների համար:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան