Ստեփանակերտի թիվ 3 միջնակարգ դպրոցի շենքը վերանորոգվել է
Արցախ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 2-ին մասնակցել է մայրաքաղաքի թիվ 3 ռուսական թեքումով միջնակարգ դպրոցի վերանորոգված շենքի բացման հանդիսավոր արարողությանը: Սահակյանը կարեւորել է միջազգային չափանիշներին համապատասխան նման կրթական օջախի առկայությունը՝ այն համարելով մշակույթների երկխոսության եւ ներթափանցման կարեւորագույն նախապայմաններից մեկը:
Արցախի Հանրապետության ղեկավարը երախտագիտություն է հայտնել ռուսաստանաբնակ բարերարներ Սերգեյ ու Նիկոլայ Սարկիսովներին եւ Ռուբեն Վարդանյանին Արցախի կրթական ոլորտին աջակցություն ցուցաբերելու եւ նման նախաձեռնությունները կյանքի կոչելու համար՝ հավելելով, որ դա հայրենասիրության լավագույն դրսեւորման օրինակներից է:
Նույն օրը Սահակյանը բարերարների հետ այցելել է Ստեփանակերտի մանկական ստեղծագործական կենտրոն, ծանոթացել աշխատանքային պայմաններին եւ դիտել հաստատության սաների պատրաստած տոնական ներկայացումը:
Միջոցառումներին մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից եւ արտերկրից:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան