Բենզեման մնում է, Իգուաինը՝ հեռանում
Սպորտ
«Արքայական ակումբի» գլխավոր տնօրեն Խոսե Անխել Սանչեսը հայտարարել է, որ ակումբը մտադիր է հրաժարվել հարձակվող Գոնսալո Իգուաինից. դրա հետ մեկտեղ մադրիդյան թիմը շարունակում է վստահել թիմի մյուս հարձակվողին՝ Քարիմ Բենզեմային:
«Մենք ունենք Բենզեմա և Իգուաին: Բենզեման մնում է, իսկ Իգուաինը կհեռանա: Իգուաինի փոխարեն կգա 2 այլ ֆուտբոլիստ», -Սանչեսի խոսքերը մեջբերում է եվրոպական մամուլը:
Աղբյուրը նշում է, որ Մոուրինյուի թիմն ամռանը կփորձի գնել նաև Սերխիո Ագուերոյին և Գարեթ Բեյլին:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան